Կրթահամալիրի բասկետբոլիստները առավոտյան ժամը 11-ին Վանաձորում էին, մեզ դիմավորեցին և ուղեկցեցին մեր կացարանները: Մի փոքր հանգստանալուց հետո նկատեցինք որ բակում բասկետբոլի օղակներ են դրված, շատ լավ առիթ էր նախավարժանք անել հենց բակում և մենք օգտվեցինք այդ հնարավորությունից, այնուհետև գնացինք մարզադպրոց և հանդիպեցինք մեր  Վանաձորցի բասկետբոլիստ ընկերներին, ընկեր Տաթևը  պատմեց մրցաշարի մասին, ներկայացրեց մեր կրթահամալիրը,մենք նրանց բոլորին հրավիրեցինք հյուըկալվելու մեզ մոտ, խաղից առաջ փոխանակեցինք  փոքրիկ հուշանվերներ և սկսվեց բասկետբոլային թեժ պայքարը, թիմերը իրար չէին զիջում, բայց տան տերերին պատերը օգնեցին: Խաղից հետո ոտքով գնացինք Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը շատ գեղեցիկ էր: Հաջորդ խաղը կկայանա  Արթիկում:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама