« Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնություն՝ օր չորրորդ: Այսօր մեր բասկետբոլիստները մրցեցին Երևանի թիվ 171 դպրոցի բասկետբոլիստների հետ: Օրեց — օր ավելի արդյունավետ խաղ են ցուցադրում մեր մարզիկները, խաղը ավարտվեց մեր հաղթանակով: Թիվ 93  և թիվ 194 դպրոցների մրցակցությունը վիճաբանական էր և իվերջո թիվ 194-ի մարզիկները հաշվի մեջ առաջ անցան և հաղթեցին: Վաղը մեր կրթահամալիրի բասկետբոլիստները կմրցեն թիվ  194 դպրոցի բասկետբոլիստների հետ: