Օր հինգերորդ, եզրափակիչ փուլ:

Այսօր կրթահամալիրի բասկետբոլիստները խաղերի եզրափակիչ փուլում, համառ պայքարից հետո, մեկ միավորի առավելությամբ,  հաղթանակ տոնեցին և կրթահամալիրային փուլում գրավեցին առաջին տեղը: Շնորհավորենք մեր մարզիկներին: Երկրորդ տեղը գրավեցին Երևանի թիվ 194 դպրոցի բասկետբոլի հավաքական թիմի մարզիկները, երրորդ տեղը զբաղեցրեցին թիվ 17դպրոցի մարզիկները:Հյուր եկած մարզիկները խոստացան հաճախակի կազմակերպել միջդպրոցական այսպիսի հանդիպումներ: