Օր՝ առաջին

Մխիթար Սեբաստացու տոնական օրերին ընդհառաջ, կրթական փոխանակումներ նախագծի շրջանակներում, այսօր ժամը 11:00-ին կրթահամալիր Հիմնական դպրոց-պարտեզ այցելեցին Արթիկի թիվ 7 դպրոցի բասկետբոլիստ մարզիկները, իրենց մարզչի գլխավորությամբ: Նրանք այսօր և վաղը կրթահամալիրի հյուրերն են: Նախաճաշից հետո, տան տիրոջ իրավունքով մեր հյուրերի համար շրջայց կազմակերպեցինք հիմնական դպրոցում կազակերպիչ Հասմիկի հետ, ով  պատմեց դպրոցի մասին: Այնուհետև ես  մարզիկներին ուղեկցեցի Ագարակ գյուղացիական տնտեսություն, մարզիկները հիացած էին տնտեսության աշխատանքներով, կենդանական աշխարհով,  ձիերով: Այնուհետև հյուրերը մայր դպրոցում մասնակցեցին բասկետբոլի ընկերական հանդիպմանը, խաղը անցավ հետաքրքիր և շատ լարված:

Օր՝ երկրորդ

Ըստ ծրագրի արթիկցիները առավոտյան մասնակցեցին հիմնական դպրոցի ընդհանուր պարապմունքին, նախաճաշեցին և քայլարշավով եկան  մայր դպրոց մասնակցելու ընկերական խաղին, կրթահամալիրի ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի բասկետբոլիստների հետ: Լարված պայքարում մեկ գնդակի տարբերությամբ հաղթեցին արթիկցիները: Այնուհետև նրանց ուղեկցեցինք բրուտանոց, որտեղ ընկեր Մովսեսը բացատրեց կավի հետ վարվելու, ինչ որ իր պատրաստելու և վերջնական արդյունք ստանալու հերթական քայլերը: Մեր հյուրերին շատ հետաքրքիր էին սովորողների պատրաստած ծաղկամանները, բաժակները և կուժերը, նրանք պարզեցին որ սովորոները կարող են դրանք գնահատել և վաճառել: Այնուհետև միջին դպրոցի ակումբում  ճաշեցինք, հետո հյուրերը զրուցեցին ընկեր Գնելի հետ ով ներկայացրեց մեր բնագիտատեխնիկական ստուգատեսը և առաջարկեց մասնակցել: Այնուհետև բարձրացանք աստղացուցարան, ընկեր Էմանուելի հետ ծանոթացանք մոլորակների հետ: Հյուրերը վերադարձան Արթիկ, իրենց հետ տանելով դրական լիցքեր կրթահամալիրից: