Այսօր՝ մայիսյան հավաքի շրջանակներում, կրթահամալիրում վարպետության դաս էր անցկացնում Հայասատանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան պատանիների հավաքական թիմի մարզիչ՝ Արեգ Վաթյանը: Վարպետության դասին մասնակցում էին արևմտյան և արևելյան դպրոցի 5-րդ դասարանների բասկետբոլիստները: Մեր մարզիկները  շատ ոգևորված էին և ընկեր Արեգին  տալիս էին բազմաբնույթ, հետաքրքիր հարցեր, բասկետբոլի ծագման և զարգացման, պատանիների մարզական հաջողությունների մասին: Վարպետության դասին մեր մարզիկները  ծանոթացան բասկետբոլի  տեխնիկական հնարքների հետ, կատարեցին մի շարք վարժություններ գնդակներով և առանց գնդակների, իսկ վերջում ընկեր Արեգը հարցազրույց տվեց մեր լրագրող սովորողներին: