Վայրը՝ 

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Սեբաստիա մարզադաշտ

Մասնակիցներ`

  • Արևելյան և արևմտյան դպրոցների 4-5-րդ դասարանի սովորողներ
  • Անհրաժեշտ գույք՝
    Բասկետբոլի գնդակներ
    Կանգնակներ
    Թունել
    Պարաններ
    Օղակներ
    Դույլ

Ժամանակացույց՝ Հունիսի 2-ին , ժամը 9:20-10:20

 Խաղի նկարագիր .

1-ին խաղ

Խաղացողները ջոկատներով կանգնում են դարպասի դիմացի գծի մոտ, սուլիչից հետո առաջին կանգնած խաղացողը բասկետբոլի գնդակը վարելով,վազքով շրջանցում է  կանգնակները և վերադառնում է իրենց շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որը ճիշտ և արագ կկատարի վարժությունը:

2-րդ խաղ

Խաղացողները ջոկատներով կանգնում են դարպասի դիմացի գծի մոտ, սուլիչից հետո առաջին կանգնած խաղացողը վազքով անցնում է թունելի միջով և վերադառնում շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որը արագ կկատարի վարժությունը:

3-րդ խաղ

Խաղացողները ջոկատներով կանգնում են դարպասի դիմացի գծի մոտ, սուլիչից հետո առաջին կանգնած խաղացողը  պարան թռնելով մոտենում է դիմացի գծին պահած օղակի միջով, անցնում է և վերադարնում շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որը ճիշտ և արագ կկատարի վարժությունը:


4-
րդ խաղ

Խաղացողները ջոկատներով կանգնում են դարպասի դիմացի գծի մոտ, սուլիչից հետո առաջին կանգնած խաղացողը վազքով մոտենում է դաշտի կենտրոնում դրված ջրով լի դույլին, ձեռքերով ջուրը տեղափոխում է դաշտի վերջում դրված  դատարկ  թասի մեջ: Հաղթում է այն թիմը,  ով  ավելի շուտ կլցնի  թասը:

5-րդ խաղ

Խաղացողները ջոկատներով կանգնում են դարպասի դիմացի գծի մոտ, սուլիչից հետո առաջին կանգնած խաղացողը վազքով և բասկետբոլի գնդակով, վարումով շրջանցելով կանգնակները մոտենում է նշված գծի մոտ և հեռվից նետում աթոռի վրա ամրացված օղակի մեջ: Հաղթում է այն թիմը, որը ճիշտ,արագ և շատ գնդակներ կնետի օղակի մեջ: