20160718_124519

Նպատակ՝ Կրթահամալիրում ջրացատկի տեխնիկայի ուսուցում տարատարիք խմբերում:

Խնդիր՝  Սովորողների առողջության ամրապնդում, կոփում: Շնչառական համակարգի աշխատանքի բարելավում:

Նախագծի մեկնարկը՝  օգոստոսի 14-ին, ժամը՝ 12:45

Անցկացման վայրը՝  Արևմտյան դպրոց, ծածկած լողավազան:

Մասնակիցների թիվը՝  10-12 ճամբարական

Վարժություններ ջրից դուրս՝

  • ընդհանուր տաքացնող վարժություններ
  • ձգող վարժություններ

Վարժություններ ջրում՝

  • մկանները տաքացնող, ձգող վարժություններ ջրում
  • շնչառական վարժություններ ջրում
  • ջրացատկի էլեմենտներ

Բնութագիր՝  Ջրացատկի խմբում են ներառված այն մասնակիցները, ովքեր տիրապետում են լողի նվազագույն տեխնիկային(ջրի վրա մնալու կարողություն): Ուսուցման ընթացքում երեխաները սովորում են ցատկել ջուրը՝ տարիքին և հմտություններին համապատասխան բարձրությունից: Ցատկի ընթացքում կեցվածքի ճիշտ ձևավորում և ամրապնդում:

Գույքհանդերձանք՝

  • Լողազգեստ
  • Ռետինե հողաթափեր
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Ջրային ակնոց

Լողավազանում արգելվում է՝

  • Մտնել լողավազան առանց նախավարժանքի
  • Լողավազան մտնել առանց ցողվելու
  • Առանց թույլտվություն ցատկել ջուրը
  • Լողավազանում վազել, աղմկել

Արդյունք՝  Ջրացատկի նվազագույն հմտություններին տիրապետող լողորդներ:

 

Նախագծի կազմակերպիչ-պատասխանատուներ՝

Տաթև Համբարյան

Արինա Թումասյան