Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական հանգստյան գոտում օգոստոսի 15-17-ին կրկին կազմակերպվեց լողափնյա-ստեղծագործական-նախագծային բաց ճամբար, որը լավ հնարավորություն է տարբեր տարիքի սովորողների համար՝ կտրվելու ամռան շոգից և վայելելու արձակուրդային հանգիստը լճափին։
Ճամբարային այս խմբում ընդգրկված էին սեբաստացիներ և տարբեր դպրոցներից, մարզերից եկած սովորողներ։ Եռօրյա ճամբարային առօրյան անցավ արդյունավետ ու հետաքրքիր, լի արկածներով։ Որպես մարզիչ՝ հետևում էի ճամբարականների հանգստի նախագծային ընթացակարգին՝ կազմակերպելով ջրային, բակային խաղեր, առավոտյան մարզական պարապմունքներ, քայլարշավ, ջրացատկ և լողուսուցում։ Ակտիվ ու ստեղծագործական ժամանցային այս տարրերը հնարավորություն են տալիս սովորողներին ինքնուրույն մտածելու, գործելու, մարմինն ու հոգին կոփելու։ Իսկ սպորտն ու շարժումը, ակտիվ ժամանցը, ամառային այսպիսի ճամբարների շնորհիվ, սովորողի մեջ դաստիարակում են կարգապահություն ու առողջ դատողություն և դաստեարակություն, անձնային լավ որակներ, որոնք անհրաժեշտ նախապայման են կյանքի ցանկացած իրավիճակում։