Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

~ Ալինա Թումասյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Monthly Archives: Ноябрь 2017

Մխիթար Սեբաստացու օրեր

12 Воскресенье Ноя 2017

Posted by Ալինա Թումասյան in Uncategorized

≈ Оставьте комментарий

Նախագծի անվանումը՝  բասկետբոլի ընկերական հանդիպում

Նախագծի ժամկետը՝   նոյեմբերի 13-17-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի բասկետբոլիստներ

Նպատակը՝ Կրթահամալիրում  կազմակերպել և անցկացնել բասկետբոլի պարապմունքներ

Խնդիրներ՝ Սերմանել մարզիկների մեջ բասկետբոլի հանդեպ սերը, առողջ ապրելակերպ վարել, ընկերների մեջ միմյանց մասին հոգ տանելու կարողություններ ձևավորել, պատմել Սեբաստացու օրերի նախագծերի մասին, տարածել դրանք:

Արդյունքը՝ Անցկացնել համատեղ պարապմունքներ: Պատրաստվել ոչ Սեբաստացիների հետ ընկերական հանդիպումների և մրցաշարերի:

Բասկետբոլի պատմությունը

06 Понедельник Ноя 2017

Posted by Ալինա Թումասյան in Բասկետբոլային նորություններ, Uncategorized

≈ Оставьте комментарий

Բասկետբոլի ծագումը և զարգացումը

Խաղը հիմնադրվել է 1891 թ. ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի  Սպրինգֆիլդ քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Այսօր բասկետբոլը այնքան է զարգացել, որ աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ։ Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է Հյուսիսային Ամերիկայի սպորտային առաջնությունների մեծ քառյակի մաս կազմող Բասկետբոլի Ազգային Ասոցացիան(անգլ.՝ National Basketball Association, NBA)։
Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որը ՖԻԲԱ Եվրոպայի անդամն է։
                                                          Բասկետբոլի զարգացումը ՀՀ-ում և հայ մարզիկները 
Բասկետբոլ սկսել են խաղալ Հայաստանում 1920-ական թվականներին: Ներկայիս Գյումրի քաղաքի որբանոցներից մեկում ամերիկացի զինվորները, որտեղ ապրելուց են եղել: Հետագայում Հայաստանում բասկետբոլ մարզաձևը տարածող Արմենակ Ալալակայանը և Մուշեղ Մամիկոնյանը առաջին հայկական թիմը ստեղծել են <<խորածառ>> անվամբ Լենինականում, այնուհետև թիմեր են ստեղծել Երևանում, Կիրովականում և այլն: Հայկական բասկետբոլում լուրջ մարզական հաջողությունների մեր թիմերը հասել են 1975-ից 90-ական թվականներին: Տղաների թիմերից Երևանի Ֆիման հանդես է եկել ԽՍՀՄ-ի բարձրագույն խմբում 8-րդ տեղ, աղջիկների թիմերից Աբովյանի Հատիսը 3-ից 5-րդ տեղերը և 1988թ. ԽՍՀՄ-ի գավաթակիր: Ճանաչված հայ բասկետբոլիստներից Երևանի Ֆիմայի կազմում հանդես են եկել Վիտալի Զաստուխով, Եղիշ Դավթյան, Աղաջանյան-Նովենց Վիկտոր և այլն: Աղջիկների Հատիս թիմում հանդես են եկել Անահիտ Սարգսյան, Անահիտ Հակոբյան, Վարսիկ Նիկողոսյան, Ռուզան Վահրադյան, Լյուբով Ալեքսանդրովա-Քոչարյան, Լյուդմիլա Վարմենկո-Ծաղիկյան, Տորորոշենկո Լյուդմիլա և այլն: Մրցավարական լուրջ հաջողությունների են հասել Ա.Նավասարդյանը, Ժ.Բաղդասարյանը, Վ.Զաքոյանը, Մ.Նիկողոսյանը, Հ.Ռոստոմյանը: Կրթահամալիրում բասկետբոլով սկսել են զբաղվել 25 տարի առաջ: Մեր օրերի հայկական բասկետբոլի վերելքի ուղին 2011 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող շնորհալի հայ բասկետբոլիստներին հավաքագրելու և մարտունակ հավաքականներ ստեղծելու համար: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական առաջնություններում ներկայացավ միանգամից 4 հավաքականներով, ինչը ռեկորդային ցուցանիշ էր մեր պետության պատմության մեջ: 16 տարեկանների պատանեկան այս տարիքային հավաքականը մասնակցեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականում հանդես են եկել բացառապես հայկական թիմերում ելույթ ունեցող տղաներ: 20 տարեկանների հավաքական Հայաստանի մինչև 20 տարեկանների կամ պարզապես երիտասարդական հավաքականը նախորդ տարի հաջողությամբ մասնակցեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը՝ 7 խաղերում տոնելով 3 հաղթանակ: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայի 54 երկրների շարքում ընթանում է 29-րդ տեղում: Նախորդ տարի երիտասարդականում հանդես եկած 4 բասկետբոլիստներ տեղափոխվել են Հայաստանի ազգային հավաքական: Ժամանակակից բասկետբոլում չկան ազգային ուժեղ հավաքականներ, որոնք կայուն կերպով կադրեր չեն ստանում երիտասարդականից: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը 2017 թվականից աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս: Նման ձևաչափով մրցակարգը թույլ կտա, որ Հայաստանում հազարավոր մարզասերներ հնարավորություն ունենան աջակցել ազգային թիմին: Խորը վերլուծություններից և ուսումնասիրություններից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եկել է այն համոզմունքին, որ առանց ազգային հավաքականի կանոնավոր ելույթների հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում բասկետբոլը բերել բարձր մակարդակի և ապահովել մեծ մասսայականություն: Հենց ազգային հավաքականը պետք է դառնա մարզաձևի զարգացման լոկոմոտիվը, ինչի վառ ապացույցը ներկայումս բասկետբոլում հաջողություններ գրանցող երկրներն են:

Միջազգային ճամբար

03 Пятница Ноя 2017

Posted by Ալինա Թումասյան in Uncategorized

≈ Оставьте комментарий

Հոկտեմբերի 30-ից մեկնարկեց միջազգային ազգագրական-հայրենագիտական-պատանեկան բաց հավաք-ճամբարը, որին մասնակցում էին Ջվախքի, Բուլարիայի և Գյումրու պատանիները:

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

03 Пятница Ноя 2017

Posted by Ալինա Թումասյան in Uncategorized

≈ Оставьте комментарий

30.10.17-02.11.17
Ջավախքի խմբի ընդունելության պատասխանատու ըստ օրակարգի:20171030_132421

  • Ալինա Թումասյան

рубрики

Свежие записи

  • Մայիս ամսվա ֆիթնես մարզումների հաշվառում
  • Ապրիլ ամսվա ֆիթնես մարզումների հաշվառում
  • Ռազմամարզական ճամբարի նախագիծ
  • Ռազմամարզական ճամբարի մարզական բաղադրիչ
  • Մանկավարժական բաց ճամբար 

Недавние комментарии

Հեռավար-առցանց ուսու… к записи Անհատական աշխատաժամանակ, հեռավ…
Հեռավար-առցանց ուսու… к записи Անհատական աշխատաժամանակ, հեռավ…

Архивы

Blogroll

  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Տնօրենի բլոգ
  • Դպիր
Ноябрь 2017
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Окт   Дек »

Блог на WordPress.com.

Политика конфиденциальности и использования файлов сookie: Этот сайт использует файлы cookie. Продолжая пользоваться сайтом, вы соглашаетесь с их использованием.
Дополнительную информацию, в том числе об управлении файлами cookie, можно найти здесь: Политика использования файлов cookie
  • Отслеживать Отслеживаемые сайты
    • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
    • Уже есть учётная запись WordPress.com? Войдите в систему.
    • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
    • Настроить
    • Отслеживать Отслеживаемые сайты
    • Регистрация
    • Войти
    • Сообщить об этом содержимом
    • Открыть сайт в приложении «Читалка»
    • Управление подписками
    • Свернуть эту панель
 

Загружаются Комментарии...