Մարտունու թիվ 1 դպրոցի բասկետբոլիստները մեզ հրավիրել էին ընկերական հանդիպման: Մենք առիթից օգտվեցինք և փետրվարի 16-ին  միջին դպրոցի սովորողներով ճամփորդեցինք դեպի Մարտունի:  Հասանք Մարտունի քաղաք, տեղավորվեցինք Ալաշկերտ հյուրատանը և շարժվեցինք  թիվ 1 դպրոց: Խաղացինք երկու ընկերական խաղ աղջիկների և տղաների դեմ, աղջիկները մեր մարզիկներից մեծ էին այդ իսկ պատճառով պարտվեցին, իսկ տղաների հետ  խաղը հաղթեցինք: Դրանից հետո գնացինք հյուրատուն ընթրեցինք և անցանք խաղի քննարկմանը:  

Это слайд-шоу требует JavaScript.