20180526_125900

Մայիսի 25-ից 27-ը մի խումբ շրջանավարտների և 11-րդ դասարանի սովորողների հետ ուղևորվեցինք Սևանի ճամբար: Սովորողները անմիջապես տեղավորվեցին կացարաններում և անցան ճամբարի բարելավման աշխատանքներին, տեղադրեցին վրանային խոհանոցը, սեղանները, աթոռները և մաքրեցին տարածքը:
Սեբաստացի շրջանավարտները առաջինը մեկնարկ տվեցին 2018թ.  ռազմա-մարզական ճամբարին: Ճամբարում անցկացվեցին ռազմա-մարզական խաղեր: Խաղերն իրենց մեջ ներառում էին արագա-ուժային վարժություններ, որոնք նպաստեցին սովորողների ճարպկության և ճկունության զարգացմանը: