Օգոստոսի 15-ից 17-ը կրթահամալիրում հյուրընկալված Հայ-Ֆրանսկական  ճամբարը  իր եռօրյա հանգիստը անցկացրեց   Սևանի «ժայռ» հանգստյան գոտում։ Երեք օր Ֆրանսահայ ընկերներին ծանոթացրեցինք կրթահամալիրի առօրյայի հետ, ներկայացրեցինք  օրացույցը և նրանում ներառված նախագծերը: Մեր ընկերներին սովորեցրեցինք հայկական պարեր, խաղացինք բակային խաղեր՝ 50 քար, 7 քար, բադեր և որսորդներ և այլն:

Реклама