20171013_165513Նախագիծը ըստ օրացույցի

Հոկտեմբերի 9-13-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է  Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  պատանիների «Վահան Ասատրյան»  բասկետբոլի  մրցաշար:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման: Տարեց-տարի ավելի շատ թիմեր ընդգրկել՝ բարձրացնելով տվյալ մարզաձևի մասսայականությունը:

 Անցկացման վայրը

Մրցաշարը անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:

Հայտերը

Հայտերը ներկայացվում են և վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնում:

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնը, բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Պարգևատրություն

Պարգևատրությունը հոգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուները: