Օրը՝ մայիսի 2

Ժամը՝ 09:30

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աղջիկներ

Վայրը՝ մեծ մարմնամարզական դահլիճ և բացօթյա մարմնամարզական դաշտ

Սովորողները մարզադահլիճների հանդերձարաններում հագնում են մարզահագուստ և գալիս են մարմնամարզական դաշտ:

Ծրագրում՝ նախապատրաստական 1-ին մաս: Տևողությունը 15 ր.

Պատասխանատուներ՝  Ռոզա Գսպոյան, Անդրանիկ Դարբինյան

Նախավարժանք, ընդհանուր զարգացնող վարժություններ

Ծրագրի 2-րդ մաս հիգիենա-առողջագիտություն 

Պատասխանատու՝ Քրիստինե Սահակյանց

Դասընթացի նպատակն է ձևավորել անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ առաջին բուժօգնության վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան առաջին օգնությունը ցուցաբերել տուժածներին:

Դասընթացն անցկացվում է  գործնական ձևով: Դասընթացի ընթացքում օգտագործվում են ուսուցման հետևյալ ձևերը՝

  • Ակնառու պարագաների կիրառում
  • Գործնական ուսուցում

Վիրակապական նյութեր՝ փաթույթային վիրակապեր, բամբակ, կպչուն ժապավեն, կպչուն սպեղանի, եռանկյունաձև վիրակապ, առաձիգ վիրակապ, դաշտային վիրակապ

Անշարժացնող նյութեր՝ շինաներ

Ծրագրի 3-րդ մաս մարմնամարզական պարապմունք: Տևողությունը 20ր

Պատասխանատու՝ Ալինա Թումասյան

Քայլք,դանդաղ վազք 4-5 շ.,ձգողական վարժություններ
Օրգանիզմի համաչափ տաքացում,արյան շրջանառության բարելավում, ողնաշարի
ուղղում Վարժություններ ձեռքերի և ուսագոտու մկանախմբերի համար
Շարժունակության բարելավում, մկանների ամրապնդում
Վարժություններ որովայնի և կոնքազդրի մկանախմբերի համար
Մկանների ամրապնդում
Վարժություններ իրանի մկանախմբերի համար (թեքումներ առաջ-ետ կողմ,
պտտական շարժումներ)
Ճկունության մշակում, հոդերի շարժունակության և ներքին օրգանների
գործունեության բարելավում
Թափային վարժություններ ոտքերի և ձեռքերի մկանախմբերի համար
Ճկունության մշակում, հոդերում շարժունակության բարելավում, շնչառության և
արյան շրջանառության օրգանների գործունեության ուժեղացում
Վարժություններ ոտքերի մկանախբերի համար
Մկանների ամրապնդում, հոդերի շարժունակության բարելավում
Վազք, ցատկ, ոստյուններ
Մկանների ամրապնդում, նյութափոխանակության ամրապնդում