Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողներ

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» մարզադաշտ

Նպատակը՝ Բասկետբոլ մարզաձևի ծանոթացում, լիցքաթափում

Կազմակերպիչներ՝ Ալինա Թումասյան

Անհրաժեշտ գույք՝  բասկետբոլի գնդակներ, կանգնակներ,

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի բասկետբոլի գնդակը իրար փոխանցելով, կից քայլերով հասնում են օղակի մոտ, նետում կատարելուց հետո իրար փոխանցելով վերադառնում:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը բասկետբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով, արևապաշտպան գլխարկներով, ունենում են ջուր փոքրիկ շշերով, սրբիչներ: