Մրցաշարի կանոնադրություն

Հաստատում եմ ՝               Ա.Բլեյան    

Նոյեմբերի 6-7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է  Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  պատանիների «Վահան Ասատրյան»  բասկետբոլի  մրցաշար:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձած «Վահան Ասատրյան» մրցաշարով, ցանցային գործընկերության ամրապնդումը, մրցաշարի կազմակերպման մեջ գործընկերների ներգրավումը, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:

 Անցկացման վայրը

Մրցաշարն անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:

 Մասնակիցներ 

Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների բասկետբոլի մարզական ակումբների անդամները:

 Մրցաշարի անցկացման պայմանները

Մրցաշարի թիմը կազմված է 10 մարզիկից և 2 ղեկավարից։

Հայտերը  ներկայացվում են հեռավար, վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:

 Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Ծախսերը

Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։

 Պարգևատրություն

Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պարգևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով: