Վայրը՝ Արատեսի ռազմամարզական ճամբար

Ժամանակացույց՝ Հոկտեմբերի 18-20, ժամը՝ 10:00

Մասնակիցներ՝ Միջին և ավագ դպրոցի սովորողներ

Նախագծի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն-Չիվա-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Արատես։

Կանգառները

Արփայի ափին, գետի վիճակը: Գետափից հետո՝ Եղեգիս գետը իր ՀԷԿ—երով:
Վերադարձ՝ Արատեսից վերադառնում ենք Շատին—Սելիմի իջևանատուն—Լեռնահովիտ— Մադինա— Վերին Գետաշեն—Ներքին Գետաշեն—Սևան— Հայրավանք- Երևան
Նախագծի ղեկավարներ՝ Միքայել Ղազարյան, Գոհար Դանիելյան, Ալինա Թումասյան, Նաիրա Հարությունյան

Խաղերի նկարագիր՝

Թիմերին սուլիչով և վայրկյանացույցով տրվում է ժամանակի մեկնարկ, առաջին մասնակիցները վազքով շարժվում են դեպի արգելքները և ցատկով հաղթահարում են այն: Հասնելով գետնին դրված օղակներին մեկ ոտքի հպումով անցնում են օղակների կենտրոնով և մոտենում են հրաձգության գոտուն: Նախատեսված վայրում օդամղիչ հրացանով կրակում են մեկ անգամ պարաններից կախված փուչիկների վրա և վազում են դեպի նռնակի նետում: Նույն սկզբունքով շարունակում են մյուս մասնակիցները: Թիմի դատավորները և խաղավարները մանկավարժ-մարզիչներն են:
Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակներին, ակների միջով: Վազքով մոտենում են խոտածածկ տարածքին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների տակով: Վազում են դեպի կանգնակը, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:
Պարանի քաշում սուլիչի ազդանշանից հետո: Հաղթող է ճանաչվում այն թիմը,որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:
Հրաձգություն
Սուսերամարտ
Ճամբարի օրակարգ

Հոկտեմբերի 18

10.00 — մեկնում

14.00 -15.00 — ժամանում ճամբար, տեղավորում, ճաշ

16.00 -17.00 — Ռազմամարզական խաղեր

19.00 -20.00 — ընթրիք

21.00-22.00 — զրույցներ խարույկի շուրջ

23.00 — քուն

Հոկտեմբերի 19

8.30 — 9.00 — վերկաց, առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն

09.00-10.00 — նախաճաշ

10.30-12.30 — Ռամարզական խաղեր, սուսերամարտ

12:30-13:30 հանգիստ

14.00-15.00 -ճաշ

16.00-17.00 — Ռամարզական խաղեր, նետաձգություն, հրաձգություն

17.00-18.00 — Հայրենի բնության դեղաբույսերը, մասրահավաք,

18.30-19.30 — ակտիվ ինտելեկտուալ խաղեր

19.30-20.30 — ընթրիք

21.00 -22.00 — խարույկ, զրույցներ, քուն

Հոկտեմբերի 20

8.30 — վերկաց

9.00-10.00 — առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն

10.00-10.30 — նախաճաշ

11.00-12.00 — իրերի հավաքում, տարածքի մաքրում

13.00-14.00 —վերադարձ Երևան