Նախագիծ՝ աշխատում ենք տանը հեռավար-առցանց

Կատարման ժամանակահատվածը՝  ապրիլի 13-ից ապրիլի 30-ի աշխատանքային նախագիծ

Մասնակիցներ՝
Առաջադրանք 6-8-րդ դասարանների և ընտրությամբ խմբի համար

Աշխատանքը հետևյալ ուղություններով՝

  • Ընտանեկան մարզական նախագծեր
  • Առաջադրանքներ սովորողներին
  • Ուղիղ միացմամբ տեսադասեր ֆիզկուլտուրայի դասաժամերին
  • Իմ մասնակցությամբ տեսաձայնագրված մարզման ֆիլմի միջոցով տանը, պատշգամբում, բակում անհատական կամ ընտանեկան մարզական պարապմունք։

1.Ընտրում եք ձեր սիրելի սպորտաձևը և համացանցից օգտվելով կարդում եք տվյալ մարզաձևի պատմությունը և ձեր բառերով պատմում եք ձեր բլոգներում և պատասխանում եք հարցերին, նաև պատմեք ինչու եք սիրում այդ մարզաձևը։

  • Մարզաձևի ծագումը, ստեղծման տարին, ում կողմից և որտեղ։
  • Հայաստանը այդ մարզաձևով երբ է մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և ինչ արդյունքներ է գրանցել։
  • Ներկայումս մարզաձևը ինչ աստիճանի է զարգացած Հայաստանում։

2.Ուսումնասիրում և թարգմանում եք բասկետբոլի մասին ձեր կողմից ընտրված յուրաքանչյուր նյութ կամ վիդեոնյութ, նշելով թարգմանած նյութի աղբյուրը:

3.Ընտանիքի անդամների հետ քննարիկիր բասկետբոլի կամ քո սիրելի սպորտաձևի հայ մարզիկների նվաճումների, նրանց անցաց ճանապարհի, սպորտային դժվարությունների մասին և պատմիր բլոգում ինչ սովորեցիր ընտանիքի անդամներից։

4. Սովորողը պարտադիր շաբաթական 2-3 անգամ նկարում է տեսանյութ ընտանեկան մարզման տեսաֆիլմեր, հղումը ուղարկում մարզիչին։

  • Տեսանկարահանիր ընտանեկան մարզական ընդհանուր ֆիզիկական պատրաստության պարապմունք, օդափոխված սենյակում, բակերի խաղահրապարակում, պատշգամբում օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը որպես մարզագույք, կարող էս օգտվել համացանցից կամ իմ մասնակցությամբ ձայնագրված մարզման տեսանկարահանած ֆիլմից։
  • Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում։

Մասնակիցներ՝
Առաջադրանք 9-12-րդ դասարանների
և քոլեջի սովորողների համար

1.Սովորողը ներկայացնում է Ֆիզիկական դաստիարակությունը մարդու կյանքում ինչ դեր է խաղում։

2.Ուսումնասիրում և թարգմանում եք ձեր սիրված մարզաձևի մասին ձեր կողմից ընտրված յուրաքանչյուր նյութ կամ վիդեոնյութ, նշելով թարգմանած նյութի աղբյուրը:

3. Սովորողը պարտադիր շաբաթական 2-3 անգամ նկարում է տեսանյութ անհատական և ընտանեկան մարզման տեսաֆիլմեր, հղումը ուղարկում մարզիչին։

  • Տեսանկարահանիր անհատական և ընտանեկան մարզական ընդհանուր ֆիզիկական պատրաստության պարապմունք, օդափոխված սենյակում, բակերի խաղահրապարակում, պատշգամբում օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը որպես մարզագույք, կարող էս օգտվել համացանցից կամ իմ մասնակցությամբ տեսանկարահանած մարզման  ֆիլմից։
  • Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում։

4. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից, կամ հարազատներից, ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում իր բլոգում։

Պարտադիր աշակերտների աշխատանքները պետք է արտացոլվի իրենց բլոգներում և տեսաձայնագրությունը ուղարկվի մարզիչին՝ գնահատում կատարելու համար։

Իմ էլեկտրոնային հասցեն է՝ alina.t@mskh.am