Նախագիծ առաջադրանք

Մայիսի 4-25-ը

Մասնակիցներ միջին և ավագ դպրոցի սովորողներ, ընտանիքներ

Նյութը կարող է լինել տեսագրության, կամ ձայնագրության տեսքով

Հարգելի սովորողներ  այս օրերի ձեր ընտանեկան մարզումներից բացի ավելանում է նաև այսպիսի հանձնարարություն: Լավ առիթ է հետաքրքրվել,  ձայնագրության կամ տեսագրության միջոցով բացահայտել ընտանիքի անդամների մանկության, կամ պատանեկան տարիների մարզական էջերի մասին, եղել է արդյոք սպորտը  նրանց կյանքի անբաժան մասը: Հարցազրույց վարել նրանց հետ, հարցերի միջոցով պարզել նրանց հաջողությունների, սպորտային կուռքերի մասին կամ գուցե մինչև հիմա զբաղվում են սպորտով և այլ տեղեկություններ: Դրանք ներկայացրեք ձեր բլոգներում և հղումը ուղարկեք ինձ  alina.t@mskh.am էլեկտրոնային հասցեին: Առողջ եղեք:

  • Որ տարիքում են սկսել իրենց մարզական գործունեությունը
  • Ինչ մարզաձևով են զբաղվել և քանի տարի
  • Ինչ հաջողություններ են ունեցել, ով է եղել առաջին մարզիչը, հիշում են արդյոք իրենց թիմի անդամներին
  • Եթե կարողանային հետ գնալ, կզբաղվեին նույն մարզաձևով, թե կնտրեին մի ուրիշ գործունեություն / մարզական, կամ այլ/
  • Եթե որևէ մարզաձևով չեն զբաղվել, ինչ սիրելի զբաղմունք են ունեցել: