Պարտադիր պայման է պահպանել հակահամաճարակային պայմանները:

Ճամբարը նախատեսված է բոլոր ցանկացողների համար

Ճամբարի ժամկետը

  • օգոստոսի 4-6

Մեկնումը՝ օգոստոսի 4-ին, առավոտյան 9.00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ օգոստոսի 6-ին, ժամը՝ 17.00 — 18.00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղի՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի -Գետափ-Շատին-Եղեգիս- Հերմոն- Արատես

Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:

Ճամբարի բաղադրիչները

  • մարզական՝ խաղեր, մարմնամարզություն, հրաձգություն, ազգային խաղեր,
  • հայրենագիտական՝ քայլարշավ՝ դեպի Սևժայռի ջրվեժ, Սմբատաբերդի հաղթահարում
  • ծիսական բաղադրիչ՝ ազգային պարեր, երեկոյան խարույկ
  • դպրական պարտեզի բարեկարգում՝                          մանր քարերի և հնձված խոտի հավաքում,                            չորացած վառելափայտի հավաքում և կուտակում,    ճյուղերի ցանկապատի կառուցում ձորի եզրերին        

Երթուղու կանգառները՝

  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

Արշավականների անհրաժեշտ պարագաները

ուսապարկ-քնապարկ,
անձնական հիգիենայի պարագաներ,
մարզական տաք հագուստ և կոշիկներ, լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ,
խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
ջուր, ճանապարհի ուտելիք

Գիշերակացը՝ Արատես դպրական կենտրոնի տներում, վրաններում

Ճամբարի մասնակցության արժեքը՝ .6000 դրամ

Ճամբարային օրակարգ

Օր 1

9։00՝  մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

12։00՝  Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում,  իջնելը ՝ Եղեգիսով

15:00` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , իրերի տեղավորում

16։00՝  ճաշ

17։00՝  տարածքի մաքրում, կոկիկացում և ծանոթացում

17։30՝  լող

18։00՝  հանգիստ

18։30՝  շրջակա միջավայրի աշխատանքներ

19։30՝  մարզական պարապմունքներ,խաղեր

20։30՝  ընթրիք

21։00՝  խարույկի նախապատրաստում, զրույցներ խարույկի շուրջ

23։00՝  հանգիստ, քուն

Օր 2

8։30՝ վերկաց, նախավարժանք՝ մարմնամարզություն

9։00՝  նախաճաշ

10:30` քայլարշավ դեպի Սևաժայռ

15:00` վերադարձ, լող,  ճաշի պատրաստություն

16։30՝  ճաշ

17։00՝  հանհիստ

17։30՝ շրջակա միջավայրի աշխատանքներ

18։30՝ մարզական պարապմունքներ,խաղեր

19։30՝  պար

20։30՝   ընթրիք

21.00՝  երեկոյան խարույկ նախապատրաստում

23.00՝  հանգիստ, քուն

Օր 3

8։30՝  վերկաց, առավոտյան նախավարժանք՝ մարմնամարզություն

9։00՝ նախաճաշ

10։30՝ տնակների մաքրում, իրերի հավաքում, ճամբարային ողջ տարածքի, կոկիկացում, բրդուճների պատրաստում

12։30՝  Գողթանիկի ջրվեժ, լող

14։00՝ վերադարձ Երևան

18.00՝  ժամանում Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

էլ. հասցե՝ alina.t@mskh.am
Հեռ.՝ +374 (93)743474