Օգոստոսի 4-6 ավագ դպրոցի բասկետբոլի ընտրությամբ խմբի սվորողների հետ ուղևորվեցինք Արատեսի դպրական կենտրոն: Մինչև Արատես հասնելը հաղթահարեցինք Սմբատաբերդը, այնուհետև հասանք Արատես: Սնվելուց հետո ծանոթացանք տարածքի հետ և անցանք տարածքի կոկիկացման աշխատանքներին: Երեկոյան՝ խարույկի շուրջ շուրջպար բռնեցինք և հաճելի զրուցեցինք։ Առավոտյան արթնացանք, մի լավ մարզվեցինք ու գնացինք նախաճաշելու։ Մեր սովորողների հետ որոշել էինք անակնկալ անել և պատրաստել բասկետբոլի օղակ մարզման համար: Այդ աշխատանքում մեզ օգնեց մեր ընկեր Տարոնը, ինչի համար շատ շնորհակալ ենք : Ավարտից հետո փորձարկեցինք մեր օղակը և մի հավեսով բասկետբոլ խաղացինք: Հանգստից հետո գնացինք աշխատելու՝ ճեմուղի բացելու, այլ աշխատանքները կատարելու. ճյուղեր կտրատելու, ինչի արդյունքում բացահայտեցինք թաքնված աղբյուրը։