Նախապատրաստական մաս

1.
Ծանոթացնել բասկետբոլի զարգացման պատմությանը, վարքի կանոններին և հիգիենիկ պահանջներին մարզումների ընթացքում:
2. Հաղորդել գիտելիքներ բասկետբոլի տեխնիկայի և խմբային գործողությունների մասին: 3. Մշակել շարժողական ընդունակությունները` դիմացկունություն, կորդինացիա, ճկունություն, արագաշարժություն, ցատկունակություն:
4. ՈՒսուցանել բասկետբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի վարման, ընդունման, փոխանցման, նետման տեխնիկային։
5. Մշակել տակտիկա-տեխնիկական պատրաստվածությունը:
6. Դաստիարակել կարգապահության, համագործակցության, փոխօգնության կարողություններ: 7. Հաղորդել գիտելիքներ և ձևավորել վնասվածքների դեպքում 1-ին
բուժօգնության վերաբերյալ տեղեկություններ:

Պարապմունքի ժամաքանակը

Ծրագրով նախատեսված շաբաթական 4 ժամ 30 րոպեով իրականացվում է շաբաթական 3 անգամ պարապմունք, տևողությունը՝ 1ժամ 30 րոպե։
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի՝
գիտելիքների հիմունքներ 6 ժամ, ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 32 ժամ, հատուկ ֆիզիկական
պատրաստություն 14 ժամ, տեխնիկական պատրաստություն 36 ժամ, խաղային պատրաստություն
20 ժամ, բուժ զննում 2 ժամ:

Ուսումնական գործունեության տեսակները

Ուսումնական նյութի բացատրում, ցուցադրում, դիտում, վարժությունների կատարում, խաղային, մրցակցային, շրջանաձև մարզման մեթոդների կիրառում:
1. Կիցքայլերով տեղաշարժ
2. Գնդակի փոխանցում պատին
3. Գնդակի վարում, տարածության հաղթարում
4. Գնդակի վարում արգելքների շրջանցումով
5. Գնդարկի վարում երկու քայլով նետում
6. Նետում օղակի տակից աջ և ձախ կողմերից
7. Տուգանային նետումներ
8. Միջին տարածությունից նետումներ
9. Երեք միավորանոց նետումներ
10. Մաքուքավազք:
11. Եվ այլն

Ուսուցանված կարողությունների ամրապնդում

1. Կատարելագործել ուսուցանված տեխնիկական հնարքները:
2. Ամրապնդել տուգանային, միջին, մոտ և հեռու տարածություններից նետումների տեխնիկան:
3. Մշակել տակտիկական գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:
4. Կատարելագործել ուսուցանված տեխնիկական հնարքները:
5. Կատարելագործել տակտիկական պատրաստվածությունը:
6. Նպաստել համագործակցելու, նախաձեռնելու զարգացմանը, թիմային գործողություններ կատարելիս:
7. Ձևավորել պաշտպանական և հարձակողական թիմային գործողությունների կարողություն:
8. Կատարելագործել շարժողական ընդունակությունները և կամային որակները: