«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը:
Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը:
 Տեղեկություններ օլիմպիական խաղերի և շարժման վերաբերյալ:
 Տեղեկություններ անվանի և ազատամարտիկ մարզիկների մասին:
 Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում:
 Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը:
Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:
1-3 դասարան
Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին:
Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ 34-ժամ ՝Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ , բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:
 Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել , կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա:
Հարթաթաթության կանխարգելման վարժություններ- /քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/:
Շնչառական վարժություններ— /խորը շնչել և արտաշնչել/ Մագլցմանվարժություններ մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին: Հավասարակշռությանվարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:Աթլետիկական վարժություններ -30 ժամ Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք օգտագործի անսպառ երևակայությունը որպեսզի ուրախ և աշխույժ անցնի:
Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ — 38ժամ