Ընդհանուր զարգացնող վարժությունների հերթականությունը պետք սկսել մարմնի վերի հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ:Կատարել տեղում քայլով մարշ, սկսել ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:
Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /
Ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/
Մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, բարձրանալ կրունկներին, կքանստել/
- Իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:Ընդհանուր զարգացնող վարժություններ կատարելիս պահպանել վարժությունների հերթականությունը պետք սկսել վերի հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը և մարզիչը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի:
- Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին:
- Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել:
- Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ:
- Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով:
- Շնչառական վարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիս շատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել քթով և արտաշնչել բերանով:
- Սողանցում հատակին, կամ որևէ բարձր հարթակի վրայով տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած, փորի վրա պառկած:
- Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, կրունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:
- Հավասարակշռության վարժություններ- աջ ոտքը բռնել ոտնաթաթից իսկ ձախ ձեռքը վերևում պահել հավասարակշռությունը պահելու համար, նույնա կատարել հակառակ ոտքով 30 վ.
- Նստել աջ ոտքին իսկ ձախ ոտքը բացված դիրքով և զսպանակել 20 վ. նույնը կատարել հակառակ ոտքով
- Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով
- Կքանիստ ձեռքերը պարանոցին 15-20 հ.
- Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: