Արևելյան դպրոցի Էկոհայրենագետներ և Թատերական ջոկատի ճամբարականները հունվարի 13-ին ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում եղան Ջրվեժ անտառապարկում: Սովորողները արդեն մի քանի անգամ եղել էին Ջրվեժում և տեղանքին ծանոթանալու խնդիր չկար: Ճամբարականները ինքնավստահ սահում էին լանջերին, և ձնագնդի էին խաղում: Մաքուր օդին և հրաշք ձմեռային անտառում, կրկնակի հաճելի է տաք թեյ և բրդուճ վայելելը: Հրաշալի օր էր, անմոռաց հիշողություններով: