Նախագիծ
Մայիսյան հավաքի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի միջդասարանային բասկետբոլի մրցաշար:
ժամկետը՝ Մայիսի 10-14-ը
Նպատակը և խնդիրներըց
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում , նախապատրաստվել «Գագարին» համայնքների , գործընկեր դպրոցների բասկետբոլի խմբերի հետ մրցաշարին և բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են 8,9,10,11,12-րդ դասարանի բասկետբոլի մարզական ակումբների անդամները և բոլոր ցանկացող սովորողները:
Մրցաշարի անցկացման պայմանները
Մրցաշարին մասնակցող թիմերը կազմված են 10-12 սովորողից։
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի ակումբի մարզիչը և սովորողները:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը:
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր):