Հոկտեմբերի վերջին օրերից սկսած կրթահամալիրում ձևավորվեց դասավանդողների ֆիթնեսի խմբակ։ Դասավանդողները հաճախում են հաճույքով և կարծես ամեն շաբաթ մարզվող դասավանդողների խորհորդով, մեր խմբակին միանում են մյուս դասավանդողները։ Այսպիսով կանոնավոր ֆիթնես մարզումների օգնությամբ զարգանում են շնչառական մկանները, մեծանում է կրծքավանդակի շարժունությունը, ինչպես նաև թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Սիրտն աշխատում է ավելի կանոնավոր, կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, ինչն էլ վկայում Է սրտի խնայող աշխատանքի մասին: Սպորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է առանց երկարատև ընդմիջումների: Այսպես՝ սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, իսկ հետագայում առավել հաճախ: Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է:

Մասնակիցների անունները

1)Գրիգորյան Մերի 2)Սիմոնյան Սաթենիկ 3)Գեղամյան Նելլի 4)Քալանթարյան Մարիամ 5)Մխիթարյան Մարիամ 6)Սնդոյան Հասմիկ

Մարզումների օրերը՝

Երկուշաբթի ժամը 15:00-16:30 Չորեքշաբթի ժամը 15:00-16:00

Ֆիլմ՝