
Ընդունելության ծրագիր
Դիմավորում ենք մայր դպրոցի մարզադաշտերի մոտ, ժամը 14:00
Խաղի ժամը՝ 14։30
Ճանապարհում ենք 16:00-ին
Ընկերական հանդիպում
Փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի ակումբը, կազմակերպում է ընկերական հանդիպում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի և կրթահամալիրի բասկետբոլի ակումբի հավաքական թիմի միջև:
Նպատակը և խնդիրները
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ընկերական հանդիպումների շարունակական բնույթի կրում, փոխադարձ այցելություններ, ցանցային գործընկերության ամրապնդում, ընկերական հանդիպումների կազմակերպման մեջ այլ գործընկերների ներգրավում, ընկերական հանդիպումների կրթական ցանցում տարածում, որպես բասկետբոլի զարգացման նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը
Ընկերական հանդիպումը անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Մասնակցում են 9,10-րդ. դաս. սովորողները։
Մասնակիցներ
Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի ակումբի մարզիկներ:
Մրցաշարի անցկացման պայմանները
Թիմը կազմված է 12 մարզիկից և 1 ղեկավարից։
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզիչ՝ Թումասյան Ալինան:
Խաղերը ընթանում են 2 խաղակեսով, ամեն մեկը 20 րոպե տևողությամբ։