Այս տարվա իմ վերջին ռազմամարզական ճամբարը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-11-ը Արատեսի դպրական կենտրոնում, որին մասնակցում էին 9-11-րդ դասարանի սովորողները։ Այս անգամ եղանակը բնականաբար ցուրտ էր, բայց դա չխանգարեց մարտական խնդիրներին ծանոթանալ և սովորել դրանք իրագործել։ Սեբաստացիները ռազմամարզական ճամբարի ընթացքում սովորեցին հետախուզական 7 հիմնական վարման ձևերից երկուսը՝ որոնում, դարանակալում ինչպես նաև ազիմուտով կողմնորոշում տարածքում նաև սովորեցին հազարերրորդական բանաձևը հեռավորություն չափելու համար և անցկացրեցինք գիշերային մարտական հերթապահություն: Վերադաձին Սմբատաբերդի բարձունքը պետք է հաղթահարեինք, բայց ցավոք եղանակային պայմանները թույլ չտվեց բարձանալ գագաթ, ոչինչ մյուս անգամ անպայաման սովորողները կհասնեն Սմբատաբերդի գագաթին։

Реклама