Բասկետբոլի լրացուցիչ կրթությունը հրավիրում է մարզվելու

Նախագծի տևողությունը՝ Շարունակական: Յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի ժամը ՝ 16։30֊19։30

Նախագծի մասնակիցները՝                  8֊ից 15 տարեկան պատանիներ :

Նախագծի նպատակը և ուղղությունները՝                Կազմակերպել լրացուցիչ պարապմունք բասկետբոլ մարզաձևով հետաքրքրվողների համար:
Կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս բարձրացնել հետաքրքրությունը բասկետբոլ մարզաձևի նկատմամբ, կտրվել նստակյաց առօրյայից և համակարգչային խաղերից, վերջապես առողջ ապրելակերպով ապրել։

Նախագծի պահանջները՝                    Լրացուցիչ պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական հագուստով։
Պարապմունքները անցկացվում են կրթահամալիրի 《Վահան Ասատրյան》մարզադաշտում, շաբաթական երկու օր: Պարապմունքների արժեքը 10000 ՀՀ դրամ է (տաս հազար դրամ):
Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093743474 հեռախոսահամարով, կամ գրել  alina.t@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Մարզիչ՝ Ալինա Թումասյան

Արտանիշի վրանային ճամբար

Ճամփորդության վայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ թերակղզի, Ճամբարակ համայնք, Շողակաթ (Շորժա) գյուղ
Ժամանակահատված՝  31․08-02․09
Հեռավորությունը Երևանից՝ 136 կմ
Պատասխանատուներ՝Արինա Թումասյան,
Լողի պատասխանատու՝ Լիլիթ Բաբայան
Մասնակիցներ` միջին դպրոցի մուտք ճամբարականներ։
Մեկնում՝  31․08, Սուրբ երրորդություն եկեղեցու բակից, ժամը 09:00
Վերադարձ՝  02․09 ,Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի, մինչև 19։00, 

Երթուղի ՝  Երևան, Սուրբ Երրորդություն — Սևանի թերակղզի — Ծովագյուղ — Շողակաթ, Արտանիշի վրանային ճամբար 
Վերադարձ ՝Արտանիշ — Շողակաթ — Ծովագյուղ — Երևան — Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի

Անհրաժեշտ պարագաներ․

  • քնապարկ
  • ուսապարկ
  • արևապաշտպան գլխարկ
  • արևապաշտպան քսուկ
  • լողազգեստ, լողի պարագաներ
  • սրբիչ
  • քայլելու հարմար կոշիկներ
  • փոխնորդ հագուստ
  • տաք հագուստ
  • հողաթափեր, գիշերազգեստ
  • վերնաշապիկ, ժակետ (արևից պաշտպանելու համար)
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անձնական դեղատուփ (անհատական դեղամիջոցներով, եթե կա նման վտանգ-կարիք)
  • անհատական մեկանգամյա սպասք (8 անգամ սնվելու հաշվարկով)
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ
  • խաղեր
  • բրդուճներ, ջուր՝ առաջին օրվա համար

Տրանսպորտ՝ 

Վարորդ՝
Մեքենայի մակնիշ՝
Մեքենայի համարանիշ՝

Ֆինանսական հաշվարկ

Մեկ սովորողի ուղեգիրը — 12.000 դրամ, որի մեջ ներառում է՝ երեքանգամյա սնունդ, ճանապարհածախս, միջավայրի պահպանություն, խնամք, անվտանգ լող

Նախահաշիվ 12000 դրամ (մեկ սովորողի համար)

Տրանսպորտ`  80.000 դրամ,

Պահպանություն՝ 40000 դրամ

Մեկ սովորողի ուղեգիրը — 12.000 դրամ (ներառում է երեքանգամյա սննդի ծախսերը, ճանապարհածախսի, ճամբարի պահպանության, անվտանգ լողի կազմակերպման ծախսերի մի մասը)

Հայրենագիտական կանգառի վայրեր՝

  • Թերակղզի
  • Ժայռաբեկոր
  • Սևան ազգային պարկ

  • Նպատակը` 
  • Սևանա լճի բնապահպանական արդի խնդիրներ, զրույցներ, քննարկումներ
  • Վրանային կացության հմտությունների ձեռքբերում
  • Ամենօրյա լող, լողուսուցում
  • մարզական հմտությունների ձեռքբերում
  • Արտանիշի բարձունքի հաղթահարում
  • կենցաղի ինքնակազմակերպում
  • բնապահպանական (անաղբ կենցաղ)

Քննարկվում է՝

Ճամբարային գործունեության ուղղությունները`
Ճամբարում՝
Նախավարժանք
Երեկոյան խարույկ,
Մարզական խաղեր՝ լող, վոլեյբոլ, ֆուտբոլ, բակային խաղեր,
Սննդի կազմակերպումը՝ որպես ինքնքսպասարկում,
Քայլարշավ, բարձունքի հաղթահարում
Բնապահպանություն /անաղբ կենցաղ/
Միջավայրի խնամք,
Ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, տրամաբանական քվեստեր

«Սևան». ուղեցույց

Օրակարգ

Օգոստոսի 31, օր առաջին

08:00 մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10:30 կանգառ Սևան քաղաքի Երկրագիտական թանգարանում
11։30 կանգառ Սևանավանքում,
12։30 Կանգառ ժայռաբեկորի մոտ, բրդուճայն ընդմիջում
13:20 ժամանում ճամբար, իրերի տեղավորում, ծանոթացում անվտանգության կանոներին, միջավայրին
14:00` լող, լողուսուցում
15։00 ճաշ
16;00 ՝մարզական խաղեր
17։30 հանգիստ 
18։00 ընթրիքի պատրաստություն, խարույկի փայտի հավաքում
19:00՝ ընթրիք
20:30՝ խարույկ, երգ-պար, ինտելեկտուալ խաղեր, հաջորդ օրվա օրակարգի քննարկում
22։30՝ քուն

Սեպտեմբերի 1 ․ օր երկրորդ

07։00 վերկաց, հիգիենա,
07:30 Բարձունքի հաղթահարում, ընթացքում բրդուճներով կանգառ-նախաճաշ
12։00 վերադարձ բարձունքից, հանգիստ
12:30` լող, լողուսուցում
14։00՝ ճաշ
15։00՝միջավայրի բարեկարգում
16:30՝ լող, լողուսուցում,
18.00 ՝ մարզական խաղեր
19:30՝ ընթրիք
20.30 խարույկ, երգ, օրվա ամփոփում
22։30 քուն

Սեպտեմբերի 2․ օր երրորդ

08։00՝վերկաց, հիգիենա, ափի և միջավայրի խնամք
08։30՝ առավոտյան նախավարժանք
09։30՝ նախաճաշ
10։30՝ իրերի հավաքում, տարածքի մաքրություն, աղբի տեսակավորում
11։30՝ լող, լողուսուցում
13:00՝ COP 17 համատեղ քննարկում հայրենագետ Իվետա Ջանազյանի հետ. 14։00՝ ճաշ
15։00՝ լող
16:00՝ հերթափոխի ընդունում, տարածքի հանձնում
16:30՝ մեկնում
կանգառ՝   Ծարավ աղբյուր մատուռի մոտ 

Մասնակիցներ ՝ 

  1. Իսկանդարյան Աշոտ 9-րդ. դաս.
  2. Հակոբյան Ռոբերտ 7-րդ. դաս.
  3. Դեմուրչյան Ռաֆայել  7-րդ. դաս.
  4. Խաչատրյան Մովսես 7-րդ. դաս.
  5. Սարդարյան Մարկ 7-րդ. դաս.
  6. Տոնոյան Սիլվի 8-րդ. դաս.
  7. Կարապետյան Միլենա 8-րդ. դաս.
  8. Պոդոսյան Ռաֆայել  8-րդ. դաս.
  9. Գրիգոր Սողոյան 9-րդ. դաս.
  10. Ալեն Սարգսյան 7-րդ. դաս.
  11. Արեգ Արշակյան 8-րդ. դաս.
  12. Էրիկ Պետրոսյան 8-րդ. դաս.
  13. Կորյուն Շարլակյան 8-րդ. դաս.
  14. Հովհաննիսյան Լանա 8-րդ. դաս.
  15. Բաբաջանյան Եվա 8-րդ. դաս.
  16. Դավիթ Մինասյան 9-րդ. դաս.
  17. Դավիթ Գրիգորյան  9-րդ. դաս.

Անհատական աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբարի ընդհանուր բովանդակությունը

Օգոստոսի 19-21

  1.  9։00-9։30-բակային աշխատանքներ
  2. 9։30-10։30-հավաք մանկավարժական խորհուրդով
  3. 10։30-11։30-դահլիճների մաքրում, դասավորում
  4. 11։30-12։30-Աշխատանք փոքր խմբերով․ ամառային աշխատանքների ամփոփում, հրապարակում; առարկայական ծրագրերի լրամշակումներ
  5. 12։30-13։00՝ ընդմիջում
  6. 13։00՝ աշխատողների ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Արտանիշի վրանային ճամբար. երեք օր՝ սպորտի, բնության և ընկերության շնչով

Հուլիսի 8–10-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ մասնակցեցինք Արտանիշի եռօրյա վրանային ճամբարին, որը դարձավ ամառվա ամենահիշարժան փորձառություններից մեկը։

Մեր ճամբարին միացան նաև Մարտունու մարզադպրոցի յոթ բասկետբոլիստ մարզիկները։ Նրանք մեզ միացան Սևանավանքում, որտեղից միասին ուղևորվեցինք Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոց։ Այստեղ նախապես պայմանավորվել էինք անցկացնել ընկերական հանդիպումներ ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից։ Հանդիպումներն անցան հետաքրքիր, մրցակցային և ընկերական մթնոլորտում՝ ամրապնդելով արդեն ձևավորված ընկերական կապերն ու մարզական համագործակցությունը։

Խաղերից հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Արտանիշի վրանային ճամբար։ Տեղավորեցինք վրանները, սնվեցինք, ապա վայելեցինք Սևանա լճի զով ջրերը, լողացինք, խաղացինք և ակտիվ հանգիստ անցկացրինք։ Երեկոյան բոլորս հավաքվեցինք խարույկի շուրջ։ Խարույկի համար փայտը նախապես հավաքել էին սովորողները, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց նրանց նախաձեռնողականությունն ու թիմային աշխատանքը։ Օրն ավարտեցինք ջերմ զրույցներով, երգերով և հաճելի տրամադրությամբ։

Յուրաքանչյուր առավոտ սկսում էինք նախավարժանքով, որն ապահովում էր օրվա ակտիվ մեկնարկը։ Երկրորդ օրը հաղթահարեցինք Արտանիշի բարձունքը՝ վայելելով բնության գեղեցկությունն ու միասին հաղթահարելու հաճույքը։ Վերադառնալուց հետո սնվեցինք, հանգստացանք, լողացինք և կրկին մասնակցեցինք մարզական ու ժամանցային խաղերին։

Մարտունու մարզադպրոցի բասկետբոլիստները երեք օր շարունակ մեր ճամբարային կյանքի լիարժեք մասնակիցն էին։ Միասին մարզվեցինք, խաղացինք, շփվեցինք և ևս մեկ անգամ ամրապնդեցինք մեր ընկերական ու մարզական կապերը։ Վերջին օրը նրանք մեզ հետ վերադարձան մինչև իրենց բնակավայր, իսկ մենք՝ լի գեղեցիկ հիշողություններով, վերադարձանք Երևան։

Այս երեք օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ճամբարը միայն հանգիստ չէ։ Այն հնարավորություն է զարգացնելու թիմային ոգին, պատասխանատվությունը, ընկերասիրությունը և առողջ ապրելակերպը՝ բնության գրկում ստեղծելով հիշողություններ, որոնք երկար կմնան յուրաքանչյուր մասնակցի սրտում։

Արտանիշի վրանային ճամբար

Գեղարքունիքի մարզ- Արտանիշ թերակղզում- Ճամբարակ համայնքի՝ Շողակաթ (Շորժա) գյուղի տարածքում, «Կենարար սոճի» հանգստյան գոտում /հեռավորությունը՝ 136 կմ/

Ուսումնական 5-րդ շրջան

Ճամբարի բլոգ

Ժամանակացույց


✅Հուլիսի 8-10՝ Արինա Թումասյան, Նաիրա Հարությունյան

Մեկնումի երթուղին՝  Երևան-Սևան-Ծովագյուղ-Ճամբարակ-Արտանիշ

8.00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վերադարձի երթուղին՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան

Մինչև 20.00 — Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի։

Մասնակիցներ` Միջին դպրոցի սովորողներ, Մարտունու մարզադպրոցի սովորողներ

 Կանգառներ

  • Թերակղզի
  • Ժայռաբեկոր
  • Ճամբարակի միջնակարգ դպրոց

Վերադարձին

  • Ծարավ աղբյուր մատուռ (Ծովագյուղ)

Տրանսպորտ՝ 

Սամվել Սերոբյան,  Speiner 60DA077, 20 նստատեղ, հեռ 094728727,

Նպատակը` 

  • Վրանային կացության հմտությունների ձեռքբերում,
  • հայրենագիտություն,
  • միասնական խոհանոց, արշավային պայմաններում սննդի կազմակերպման հմտությունների ձեռքբերում
  • բնապահպանական խնդիրների ուսումնասիրություն, անդրադարձ,
  • մարզական հմտությունների ձեռքբերում,
  • ամենօրյա լող,
  • համակեցություն,
  • ինքնակազմակերպման հմտությունների ձեռքբերում,
  • բարձունքի հաղթահարում։

Գործընկերներ՝

Ճամբարակի մարզական խաղերի ժամանակ մեզ կմիանա՝

•Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզական թիմը, թվով 7 մարզիկ, մարզիչ՝ Վարդան Դավթյան

•Ճամբարակի միջնակարգ դպրոցի թիմ՝ մարզիչ ընկեր Ալեքսանդր։

Ճամբարային գործունեության

Համակեցություն եռօրյա ճամբարի ընթացքում, Մարտոււնու մարզադպրոցի մարզիկները և կրթահամալիրի սովորողները կանցկացնեն միասին։

Մարզական՝

Մարզական, ընկերական հանդիպում Ճամբարակի միջնակարգ դպրոցի մարզիկների հետ, բասկետբոլ, ֆուտբոլ՝ Ճամբարակի մարզիչ ընկեր Ալեքսանդր

Ճամբարում՝

  • Նախավարժանք,
  • բարձունքի հաղթահարում
  • երեկոյան խարույկ,
  • մարզական խաղեր՝ լող, բասկետբոլ, հանդբոլ, ֆուտբոլ,
  • սննդի կազմակերպումը՝ որպես ինքնասպասարկում,
  • քայլարշավ, բարձունքի հաղթահարում,
  • բնապահպանություն /անաղբ կենցաղ/
  • միջավայրի խնամք,
  • ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, տրամաբանական քվեստեր
  • այլ։

Նախահաշիվ 12000 դրամ(մեկ սովորողի համար)

Տրանսպորտ`  80.000 դրամ,

Պահպանություն՝ 40000 դրամ

Մեկ սովորողի ուղեգիրը — 12.000 դրամ (ներառում է երեքանգամյա սննդի ծախսերը, ճանապարհածախսի, ճամբարի պահպանության, անվտանգ լողի կազմակերպման ծախսերի մի մասը)

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • լողազեստ, լողի պարագաներ
  • տաք հագուստ, անջրանցիկ թիկնոց
  • լապտեր
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • արևապաշտպան գլխարկ
  • անձնական դեղատուփ
  • բրդուճներ
  • մոծակների  դեմ քսուկներ
  • հետաքրքիր սեղանաի խաղեր
  • Թղթյա անհատական սպասք

Օգտակար հղումներ`

Առաջին օր

08:00` մեկնում Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

10:30` կանգառ Սևանավանքում,

11:30` կանգառ Ժայռաբեկորի մոտ,

12:30՝ ընկերակխն խաղ Ճամբարակում

13:00` ժամանում ճամբար , իրերի տեղավորում,

13:30` ծանոթացում ճամբարատեղի կանոններին, վրանների տեղաբաշխում, հանգիստ,

15:00` ճաշ,

16:00` լող, լողուսուցում,

18:00` մարզական խաղեր, քվեստ

19:00` ընթրիք,

20:30` խարույկ, զրույցներ, օրվա ամփոփում, ընթերցանություն խարույկի շուրջ,

22:00` քուն։


Երկրորդ օր

06:30` վերկաց, հիգիենայի ժամ,

07:00` բարձունքի հաղթահարում, ընթացքում՝ բրդուճներով կանգառ-նախաճաշ

12:00` վերադարձ բարձունքից, հանգիստ,

12։30` լող, լողուսուցում, հանգիստ ափին,

14:00` ճաշ,

15:00` միջավայրի բարեկարգում

16:00` լող, լողուսուցում,

18:00`  մարզական խաղեր

19:30` ընթրիք,

20։00՝ լողափնյա  պլեներ

21։00` խարույկ, օրվա ամփոփում,

22:00` քուն

Երրորդ օր

08:00` վերկաց, հիգիենայի ժամ, տարածքի մաքրում, իրերի հավաքում,

10:00` նախաճաշ․

11:00` լող,

13:00` ճաշ, ճամբարի տարածքի բարեկարագում,

14։00՝ քվեստ

15:00` լող

16։00՝ հերթափոխի ընդունում, տարածքի հանձնում

17։00՝ մեկնում

Ժամանում՝ մինչև 20:00

Ափային ընդմիջումներ — միրգ’ ծիրան և խնձոր, ձմերուկ, եգիպտացորեն, պանիր, հալած պանիր, հաց, հավի կրծքամիս, կարտոֆիլ

Մասնակիցներ՝

  1. Սոսե ժամհարյանը, միջին դպ. 9-րդ. դաս.
  2. Ալֆրեդ Գրիգորյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  3. Դավիթ Դավթյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  4. Արսեն Դալլաքյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  5. Դանիել Թումասի, միջին դպ. 9-րդ. դաս.
  6. Աբել Սայադյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  7. Միհր Մանուկյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  8. Վահագն Գրիգորյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  9. Տիգրան Գրիգորյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  10. Վահան Արուշանյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  11. Աշոտ Արշալուսյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  12. Էրիկ Վանյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  13. Արէ Վարդանիան, միջին դպ. 9-րդ. դաս.
  14. Խորեն Հարությունյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  15. Ռոբերտ Հակոբյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  16. Նարեկ Ծատուրյան, միջին դպ. 9-րդ. դաս.
  17. Հայկ Համբարձումյան Հարավային դպ. 7-րդ. դաս.
  18. Սիլվա Գրիգորյան Ծնող

Մարտունու մարզադպրոցի սովորողներ

  1. Վահե Միրզոյան 11-րդ. դաս.,Մարտունու ուսումնական քոլեջ
  2. Հովհաննես Ստեփանյան 11-րդ. դաս.,Մարտունու ավագ դպրոց
  3. Երեմ Խլոյան 10-րդ.դաս., Մարտունու թիվ 2 դպ.
  4. Հայկ Հակոբյան 10-րդ.դաս., Մարտունու թիվ 2 դպ.
  5. Տիգրան Հակոբյան 10-րդ.դաս., Մարտունու թիվ 2 դպ
  6. Մոնթե Վանոյան 9-րդ.դաս., Մարտունու թիվ 2 դպ.
  7. Դավիթ Դավթյան 9-րդ.դաս., Մարտունու թիվ 2 դպ.

Գրախոսական

Հետազոտական աշխատանքի թեման՝
Ֆորմուլա մեկ

Հեղինակ՝  կրթահամալիրի հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող՝ Հայկ Վաղոյան


Գրախոս՝ կրթահամալիրի մարզիչ-մանկավարժ, Ալինա Թումասյան

Ղեկավար՝ Մարիա Միքայելյան

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Ներկայացված հետազոտական աշխատանքը նվիրված է «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի պատմությանը, տեխնոլոգիական զարգացմանը և ժամանակակից սպորտում դրա կարևոր դերին։ Թեման արդիական է և հետաքրքիր, քանի որ Ֆորմուլա 1-ը համարվում է ոչ միայն սպորտային մրցաշար, այլ նաև բարձր տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների կարևոր ոլորտ։

Աշխատանքում հեղինակն անդրադարձել է Ֆորմուլա 1-ի պատմական զարգացման փուլերին, մեքենաների կառուցվածքին և տեխնոլոգիական առանձնահատկություններին, լեգենդար վարորդների գործունեությանը, ինչպես նաև մրցումների կազմակերպման կարևոր բաղադրիչներին՝ ռազմավարությանը, պիտ-ստոպերին և լոգիստիկային։ Առանձնացված են նաև Ֆորմուլա 1-ի պատմության ընթացքում տեղի ունեցած սկանդալները և նորարարական տեխնոլոգիաները, որոնք ազդեցություն են ունեցել մրցաշարի կանոնակարգերի փոփոխությունների վրա։

Հետազոտական աշխատանքը կառուցված է տրամաբանական հաջորդականությամբ։ Նյութը ներկայացված է պարզ և հասկանալի լեզվով, պահպանված է թեմայի ամբողջականությունը։ Աշխատանքի մեջ օգտագործվել են տարբեր տեղեկատվական աղբյուրներ, որոնք նպաստել են թեմայի բազմակողմանի ներկայացմանը։

Հետազոտական աշխատանքը համապատասխանում է ներկայացվող պահանջներին և կարող է գնահատվել դրական։

Ճամփորդական պատումներ Մեղրաձորից

Հատվածներ սովորողների գրառումներից․

Գոռ Արզականցյան 10-րդ դասարան 

Ճամփորդությունը սկսվեց վաղ առավոտյան, ճանապարհը երկար էր, բայց գեղեցիկ և գրավիչ։ Այդպիսի ճանապարհներով ես դեռ չէի ճամփորդել։ Առաջին կանգառը Թեժառույքի վանք էր, որը կառուցվել է 1196 թվականին և դեռ կիսականգուն էր։ Ճանապարհը անցնում էր անտառով սփռված արահետով, բայց ձնհալի պատճառով ճանապարհը թաց էր, ցեխոտ։ Ներսից վանքն ավելի գեղեցիկ էր, կային սրբանկարներ, անգամ մոմ վառելու հատված։ Իջնելուց հետո ուղևորվեցինք դեպի հաջորդ կանգառ ՝ Մեղրաձորի ջրվեժ։ Հասնելուց հետո մեզ դիմավորեցին ձիերը, որոնք նախատեսված էին ձիավարության համար, նրանց մի մասը արածում էին դաշտում , իսկ մնացածը ագարակում էին։ Այս անգամ ճանապարհը ավելի հանգիստ էր և ուղիղ, սակայն ավելի երկար։ Այն մի կողմից շրջապատված էր անտառով, իսկ մյուս՝ գյուղական տներով, դաշտերով, ինչպես նաև վերևից թափվող ջրվեժով։ 

Հրաչ Հարությունյան 10-րդ դասարան

Մեղրաձորի անտառներով անցնող ճանապարհը կարծես տանում էր մի ուրիշ աշխարհ։
Ջրվեժների ձայնը դեռ հեռվից էր լսվում՝ խաղաղ, մաքուր ու անշտապ։ Քայլում էինք ծառերի ստվերի տակ, իսկ օդը լցված էր լեռների թարմությամբ ու բնության լռությամբ։ Ճանապարհի վերջում մեզ դիմավորեց հին վանքը՝ լռության մեջ կանգնած դարերի պատմությամբ։ Քարերի հոտը, արձագանքը ու շրջապատող բնությունը ստեղծում էին մի խաղաղություն, որը բառերով ամբողջությամբ փոխանցել հնարավոր չէ։ Մեղրաձորը հերթական ճամփորդությունը չէր։ Այն հիշեցում էր, որ երբեմն ամենագեղեցիկ վայրերը ոչ միայն տեսնում եմ, այլ նաև զգում։

Նարե Խաչատյան 10-րդ դասարան

Մայիսի 9-ը դարձավ հիշվող ու հետաքրքիր օր, քանի որ Ավագ դպրոցի սովորողների հետ ճամփորդեցինք դեպի Մեղրաձոր։ Խումբը բավականին մեծ էր, և հենց դա էլ ճամփորդությանը ավելի ջերմ ու աշխույժ մթնոլորտ էր տալիս։ Մեր առաջին կանգառը Թեժառույքի վանքն էր։ Վանք հասնելու համար պետք էր անցնել մոտ 2 կիլոմետր ճանապարհ։ Սկզբում թվում էր, թե ճանապարհը հեշտ չի լինելու, քանի որ այն կտրուկ էր բարձրանում, սակայն երկար չէր, և միասին քայլելով՝ արագ հաղթահարեցինք։

Աստղիկ Ալեքսանայն 11-րդ դասարան

Երբ հասանք Թեժառույքի վանք, առաջին հերթին մեզ զարմացրեց այնտեղի խաղաղությունն ու հին հայկական ճարտարապետությունը։ Վանքը գտնվում էր անտառների ու սարերի մեջ, և թվում էր, թե ժամանակը այնտեղ կանգ է առել։

Լիլի Ղազարյան 10-րդ դասարան

 Ջրվեժի մոտ մի քիչ սնվեցինք, վայելեցինք գեղեցկությունը, հիշողության համար սիրուն նկարվեցինք և իջանք արդեն դեպի ավտոբուսներ։ Իրականում հեշտ տրվեց քայլարշավը, չնայած շոգ եղանակին, երևի լավ մարդկանցից ու ուղեկցողներից էր․․․

Սաթինե Հարությունյան 10-րդ դասարան

 Ջրի ձայնը շատ գեղեցիկ էր, իսկ ջուրը՝ սառը և մաքուր։ Ջրվեժը շատ տպավորիչ էր, և ես շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Իրար օգնելով ընդհանուր 10 կմ անցանք և այդ օրը դեռ երկար կհիշեմ։

Մելանյա Քեքեջյան 11-րդ դասարան

El 9 de mayo, nosotros, los estudiantes y profesores de la Escuela Secundaria del Complejo Educativo, participamos en una excursión educativa a la región de Kotayk. El objetivo del viaje era visitar el pueblo Meghradzor, las cascadas de Meghradzor y el monasterio Tejharuyk, además de conocer la naturaleza y la vegetación de la zona.

Por la mañana salimos de Ereván hacia Hrazdan y después a Meghradzor. Durante el camino hablábamos, escuchábamos música y disfrutábamos de la naturaleza. Al llegar a Meghradzor comenzamos nuestra caminata hacia las cascadas. Pasamos por zonas boscosas y cerca del río.

Մանե Մաիլյան 11-րդ դասարան

Las expediciones de senderismo cultural no son simples recorridos; son lecciones vivas de autoconocimiento y de recuperación de nuestra memoria histórica. El pasado 9 de mayo, nuestro grupo llevó a cabo una travesía de 10 kilómetros por los rincones ocultos de la provincia de Kotayk, una oportunidad para encontrarnos con el patrimonio cultural y la belleza inalterada de la naturaleza.

Հրանդ Ղազարեան 11-րդ դասարան

Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների տրամադրությունը բարձր էր, իսկ առջևում սպասվող 10 կիլոմետր քայլարշավը՝ ոգևորիչ։ Ռուզաննա Սարգսյանի համակարգմամբ և մարզիկ Ալինա Թումասյանի ուղեկցությամբ մեր արշավախումբն ուղղություն վերցրեց դեպի Կոտայքի մարզ։ Մեր առաջին կանգառը Թեժայռուքի վանքն էր 3-րդ դարի հոյակերտ կառույց է, որը թաքնված է անտառապատ լեռների գրկում, իսկ հետո ուղեվորվեցինք դեպի Մեղրաձորի ջրվեժ։ Գյուղի կամրջից մեկնարկեց մեր 8 կիլոմետրանոց (գնալ-գալ) քայլարշավը դեպի ջրվեժներ։ Ճանապարհն անցնում էր գեղատեսիլ կիրճով, որտեղ գարնանային բնությունը ներկայացել էր իր ողջ հմայքը։ Քայլքի ընթացքում հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու տարածքի հարուստ բուսականությունը։ Մայիսյան թարմ կանաչը և վայրի ծաղիկները դարձել էին մեր ճանապարհի անբաժան ուղեկիցները։

Հանրապետության օրը՝ քայլարշավով. Հանքավանի և Մեղրաձորի ջրվեժներ

Ամառային ճամբարի շրջանում հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների ճամբարականները Հանրապետության օրը /մայիսի 28/ կնշանավորեն քայլարշավով՝ դեպի Հանքավանի և Մեղրաձորի ջրվեժներ /Քայլարշավի երկարությունը՝ 8-9 կմ, բարդությունը՝ միջին/:

Օր- մայիսի 28
Վայր- Կոտայքի մարզ, Հանքավան և Մեղրաձոր
Մեկնում- ժամը՝ 09:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ- մինչև ժամը՝ 19։00
Մասնակիցներ- հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Իրինա Ապոյան
Մարզիչ՝ Ալինա Թումասյան

Երթուղին՝
Մեկնումը՝ Երևան-Չարենցավան-Հրազդան-Հանքավան- Մեղրաձոր
Վերադարձը՝ հետադարձ երթուղով

Նպատակը՝

  • Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, նշանավորել քայլարշավով
  • Ամառային ճամբարային մեկ օրն անցկացնել ճամփորդելով՝ բացահայտելով հայաստանյան գյուղեր և տեսարժան վայրեր
  • Հայրենագիտություն, հայրենաճանաչություն, քայլարշավային հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաներ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

  • ուսապարկ /պարտադիր/
  • ձեռնափայտեր /ունենալու դեպքում/
  • մեկօրյա սնունդ
  • ջուր /առնվազն 1,5 լիտր/
  • արևային և տաք գլխարկներ
  • ամուր, չսահող կոշիկ
  • թաց և չոր անձեռոցիկ
  • տաք հագուստ
  • անձրևապաշտպան թիկնոց
  • պահուստային հագուստ /թրջվելուց հետո փոխելու համար/

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 50 000 դրամ
Մեկ անձը վճարում է՝ 2500-3000 դրամ /կախված խմբի քանակից/

Արդյունքների ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որոնք կհրապարակվեն բլոգներում, ենթակայքում, կայքում․

Օրվա ծրագիր՝

  • 09:00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • Առաջին կանգառ՝ Մարմարիկի ջրամբար /Հանքավան/
  • Քայլարշավ դեպի Հանքավանի ջրվեժ
  • Քայլարժավ դեպի Մեղրաձորի ջրվեժ
  • 19:00՝ վերադարձ Երևան.

Քայլարշավի նկարագիր՝

Նախ Հանքավանում կտեսնենք Մարմարիկի ջրամբարը, ապա անտառային գեղեցիկ արահետով կհասնենք կանաչ ծառերով շրջապատված Հանքավանի գողտրիկ ջրվեժ։ Հաջորդիվ, կմեկնենք Մեղրաձոր և ոչ պակաս գեղեցիկ քայլարշավով կհասնենք Մեղրաձորի գեղեցկագույն ջրվեժ և կվայելենք նաև այս հրաշալիքը։ Ընդ որում, ցանկացողները կարող են զովանալ ջրվեժի թարմացնող ջրերում /Երթուղու ընդհանուր երկարությունը՝ 8-9 կմ/:

Մասնակիցներ՝

  1. Արսեն Խաչատրյան՝ 10-րդ դաս.
  2. Աշոտ Փանոսյան՝ 10-րդ դաս.
  3. Խաչատուր Կալպակյան՝ 10-րդ դաս.
  4. Մարիամ Մելիքսեթյան՝ 10-րդ դաս.
  5. Հելեն Հայրապետյան՝ 10-րդ դաս.
  6. Էլեն Հարությունյան՝ 10-րդ դաս.
  7. Ռիմա Աբրահամյան՝ 10-րդ դաս.
  8. Սոֆիա Ծատուրյան՝ 10-րդ դաս.
  9. Վիկտորյա Շահնազարյան՝ 10-րդ դաս.
  10. Կարինա Խաչատրյան՝ 10-րդ դաս.
  11. Ռոբերտ Մխիթարյան՝ 10-րդ դաս.
  12. Հրաչյա Ջարայան՝ 10-րդ դաս.
  13. Հուսիկ Չերքեզյան՝ 10-րդ դաս.
  14. Նարեկ Քալաշյան՝ 10-րդ դաս.
  15. Արմեն Գալստյան՝ 10-րդ դաս.
  16. Հայկ Աղլամազյան՝ 11-րդ դաս.
  17. Մարի Աղայան՝ 11-րդ դաս.
  18. Անի Մինասյան՝ 11-րդ դաս.
  19. Արման Մուրադյան՝ 11-րդ դաս.
  20. Գագիկ Մեսրոպյան՝ 11-րդ դաս.

Գրախոսական

Հետազոտական աշխատանքի թեման՝
«Բասկետբոլի պատանեկան թիմերում փոխանցումների արդյունավետության հետազոտություն»

Հեղինակ՝  կրթահամալիրի հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող՝ Հակոբ Գալստյան
Գրախոս՝ կրթահամալիրի մարզիչ-մանկավարժ, Ալինա Թումասյան

Ղեկավար՝ կրթահամալիրի մարզիչ-մանկավարժ, Նաիրա Հարությունյան

Գրախոսություն

Աշխատանքը նվիրված է բասկետբոլում փոխանցումների արդյունավետության և թիմային համագործակցության ուսումնասիրությանը։ Թեման արդիական է, քանի որ ժամանակակից բասկետբոլում խաղի հաջողությունը մեծապես կախված է խաղացողների փոխգործակցությունից, արագ որոշումներ ընդունելու կարողությունից և արդյունավետ փոխանցումների իրականացումից։

Հակոբ  ներկայացրել է բասկետբոլում փոխանցումների դերը, դրանց հիմնական տեսակները, ինչպես նաև կատարել է սեփական դիտարկումների և վիճակագրական տվյալների վերլուծություն։ Աշխատանքի կարևոր առավելություններից է այն, որ հետազոտությունը հիմնված է իրական խաղերի դիտարկումների վրա։ Հավաքագրված տվյալները թույլ են տվել կատարել համեմատական վերլուծություն տարբեր թիմերի միջև և ցույց տալ փոխանցումների արդյունավետության ազդեցությունը խաղային արդյունքների վրա։

Աշխատանքը կառուցված է  հերթականությամբ, բաժինները փոխկապակցված են, եզրակացությունը՝ հիմնավորված։ Աշխատանքի հեղինակը կարողացել է ցույց տալ, որ արդյունավետ փոխանցումները նպաստում են թիմային խաղի կազմակերպմանը, գնդակի կորուստների նվազեցմանը և հարձակման արդյունավետության բարձրացմանը։

Հետազոտական աշխատանքում առկա  է Հակոբի սեփական դիտարկումները, վերլուծական մտածողությանը և թեմայի նկատմամբ հետաքրքրվածությանը։ Հեղինակը ներկայացրել է ոչ միայն տեսական նյութ, այլ նաև գործնական ուսումնասիրություն, ինչը բարձրացնում է աշխատանքի արժեքը։

Հետազոտությունը հաստատեց, որ արդյունավետ փոխանցումները բասկետբոլում հանդիսանում են ոչ միայն տեխնիկական տարր, այլև թիմային խաղի կազմակերպման կարևոր մաս, խաղի ելքը որոշող գործոն։

Աշխատանքը համապատասխանում է հետազոտական աշխատանքի պահանջներին և կարող է արժանանալ բարձր գնահատականի։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы