Այսօր՝ հոկտեմբերի 26-ին մեկնարկեց եռօրյա Բար Քեմփ «Կարևոր է յուրաքանչյուրը» խորագրով կոնֆերանսը։ Կոնֆերանսին խոսվեց հաշմանդամություն ունեցող անձանց նեռարման ուղիների ու հնարավորությունների մասին, նաև քննարկվեցին ժամանակակից մոտեցումներն ու մարտահրավերները և այլ բազմաթիվ թեմաներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսել կուտակված փոձը, քննարկել և ներկայացնել թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը։ Կոնֆերանսը ընթանում էր միաժամանակ երկու տարբեր լսարաններում և մասնակիցները հնարավորություն ունեին ընտրել որ սեմինարին մասնակցել: Իսկ այսօրվա օրակարգում էին՝ «Անկախ կյանք», «Առաջին բուժօգնության պրակտիկ վարժանք», «Հաշմանդամային սպորտ», «Բոչիա՝ պարալիմպիկ մարզաձև» թեմաները։