Նախագծի շրջանակներում նույնիսկ թագավարակի պայմաններում չենք խախտում կրթահամալիրային օրացույցը իհարկե պահելով պարետի կողմից անհրաժեշտ բոլոր կանոնները։ Ճամփորդությանը կմասնակցեն կրթահամալիրի մարզիկները, իրենց ընտանիքի անդամները, ընկերները և ցանկացողները։
Մեր բարձունքն է այս անգամ ընտրված Թեղենիս (Ալիբեկ) լեռն, բարձրությունը` 2851մ, գտնվում է Կոտայքի մարզում։
Ճամփորդության պատասխանատուներ՝ մարզիկնեեր
Մասնակիցներ՝ մարզիկները իրենց ընտանիքներ և ցանկացողներ
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բուժական-Թեղենիս լեռ-Թեղենյաց վանք-Երևան։
Նպատակը և խնդիրները՝
Հանրապետության օրեր՝ «Բարձունքների հաղթահարում»
Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները:
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ (նախապես կամ հետո) տվյալ բնակավայրի / գետեր, լճեր, սարեր,անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին / եկեղեցիներ,վանքեր, հուշարձաններ/:
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ:
Մեդիանյութեր որոնք կարող են օգտակար լինել՝
Օրակարգ՝
09:00- Մեկնում Երևանից
12:00- Ծանոթացում Բուժական գյուղին, տեղանքի քարտեզագրում
12:30- Քայլարշավի մեկնարկ՝ Բուժական գյուղից դեպի Թեղենիս լեռան բարձունք
15:00- Այցելություն Թեղենյաց վանք
17:00- Վերադարձ
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ՝ անհրաժեշտ պարագաներով, արևապաշտպան գլխարկ, արևային ակնոց, ջուր, հարմարավետ հագուստ, սպորտային կոշիկներ։
Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
Սնունդ՝ բրդուճներ, ջուր, չիր, միրգ։