Խնդիրներ

Ֆիթնեսը լավագույն դեղամիջոցն է սթրեսի և վատ տրամադրության դեմ։ Այն լինում է 2 տիպի՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր ֆիթնեսը ընդունված է համարել ձգտում դեպի կյանքի օպտիմալ որակ՝ միավորելով հոգևոր, ֆիզիկական և այլ բաղադրիչները: Հատուկ ֆիթնեսն ամբողջ վերոնշյալն է, սակայն ունի նաև պատրաստվածության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ, այսինքն սիրտը, անոթները, թոքերն ու մկաններն առավելագույն արդյունավետությամբ աշխատեցնելու կարողություն։

Նպատակ

  • Մկանային ուժ, որն առավելագույն ջանքեր է պահանջում կրճատման ժամանակ` մկան կամ մկանային խումբ զարգացնելու համար
  • Մկանային դիմադրողականություն, որը մկանների ունակությունն է դիմադրել հոգնածությանը երկար ծանրաբեռնվածության ժամանակ
  • Կարդիո շնչառական դիմադրողականություն, որը սրտի, անոթների և թոքերի ունակությունն է երկարատև շարժողական գործունեության ժամանակ թթվածին և սննդարար նյութեր մատակարարելու աշխատող մկաններին և հյուսվածքներին, ինչպես նաև ոչնչացնելու նյութափոխանակման այն արդյունքները, որոնք ուժասպառություն են առաջացնում
  • Ճկունություն, որը առավելագույն լայնույթով շարժումներ կատարելու ունակությունն է՝ հենաշարժողական ապարատի վնասվածքների բացակայության դեպքում
  • Մարմնի կառուցվածք, որը ճարպի և մարմնի՝ մկանների, ոսկորների, նյարդային հյուսվածքների և ներքին օրգանների զանգվածի համահարաբերակցությունն է

Մարտ ամսվա մասնակիցների անունները՝

1)Նելլի Գեղամյան 2)Հասմիկ Սնդոյան 3)Մարիամ Մխիթարյան 4)Արմինե Մովսիսյան 5)Մարիամ Մանասյան 6)Ավետիսյան Գոհար 7)Չալիկյան Սուսաննա 8)Թովմասյան Արփի 9)Առաքելյան Հռիփսիմե 10)Ներսիսյան Արևիկ

Ապրիլ ամսվա մարզումների օրերը՝

Երեքշաբթի ժամը 14:30-15:45 Հինգշաբթի ժամը 15:30-16:00

Վայրը՝ Պարասրահ