Աշխատանքը՝ այստեղ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ռազմամարզական ճամբար, դրա կազմակերպումը

Կատարող՝ Թումասյան Ալինա

Դասավանդած առարկան՝ Բասկետբոլ

Խորհրդատու՝ Հարությունյան Նաիրա

ԵՐԵՎԱՆ 2022

                    Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Ներածություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ 9-12-րդ դասարանների «Ռազմամարզական ճամբարի» կազմակերպման կարգ :

Կարգը մշակել և հրապարակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան:

Ամառային ուսումնական՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների ճամբարները գործում են կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում․ կարող են գործել նաև այլ՝ նախապես ուսումնասիրվա, հաստատված տարածքներում:                                                

        Ճամբարի ղեկավարին հաստատում է կրթահամալիրի տնօրենը։

Կրթահամալիրի տնօրենը հաստատում է ճամբարի, դպրոցի ղեկավարի, ուսումնական գործի կազմակերպչի ներկայացրած ծրագիրը, որը ներառում է՝

  • Բովանդակային միջուկ
  • Կազմակերպում
  • Ճամբարային խմբերի օրացույց
  • Նախահաշիվ

Ճամբարը ունի իր ղեկավարը, որը պարբերաբար գտնվում է ճամբարում, ծանոթ է ճամբարում տիրող իրավիճակին և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:

Ջոկատը ճամբար մեկնում է սահմանված ձևի հայտ լրացնելուց հետո՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով: Հայտում նշվում են ջոկատի.

  • ղեկավարի, բուժպատասխանատուի, խոհարարի, մարզական կազմակերպչի անուն- ազգանունները,
  • ջոկատի գործունեության ուղղությունները՝ բովանդակությունը
  • ջոկատի գործունեության ժամկետը,
  • ջոկատի անդամների անհատական կազմը,
  • ջոկատի անդամների ապահովվածությունը ճամփորդական անհատական պարագաներով։

Ճամբարի մասնակցի համար ճամփորդական անհատական պարագաներ ունենալը պարտադիր է, այդ թվում՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր:

Ջոկատի ղեկավարը կազմակերպում է իր ջոկատի գործունեությունը՝ ճամբարի օրակարգին համապատասխան:

Մարզական կազմակերպիչը վարում է.

  • առավոտյան մարզական վարժանքը,
  • մարզական խաղեր, մրցույթներ,
  • քայլարշավներ,
  • լողի պարպմունքներ։

Ճամբարային առօրյայի պարտադիր բաղադրիչներ են․

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • շրջակա միջավայրի խնամք, տարածքի ծառերի, վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում.
  • մեկօրյա քայլարշավ.
  • այցելություն զորամաս:

Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․

Բովանդակություն

  • ռազմամարզական խաղեր
  • բնապահպանական գործունեություն
  • հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
  • նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
  • պարուսուցում, երգուսուցում
  • շինարարական աշխատանքներ
  • ինքնասպասարկում
  • խոհանոցային գործ
  • ջոկատային աշխատանքներ
  • լող, բազմամարտի պարապմունքներ
  • ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին      բուժօգնություն, գետանցում,  

Ճամբարականին անհրաժեշտ պարագաներ

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի մարզիչները ակտիվ մասնակցում են կրթահամլիրային նախագծերին, ստուգատեսներին, մարզական միջոցառումներին, ռազմամարզական ճամբարներին: Սկսեմ նրանից, որ ռազմամարզական ճամբարներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շուրջ 10 տարուց ավել անցկացնում է տարբեր ուղություններով: Այս 10 տարիների ընթաղքում մեր սովորողները մասնակցել ենք Արցախի Ասպետ ճամբարին, համագործակցել ենք Վայքի զորամասի հետ, Զանգակատան զորամասի հետ, ԱԻՆ-ի հետ, ՈՄԱ բարեգործական հիմնդրամի հետ, ԶԱՐԿ բարեգործական հիմնդրամի հետ, Արշակունի ռազմական բազայի հետ, Կոմանդոս ռազմամարզական ակումբների հետ: Ռազմամարզական ճամփորդություններին սովորողների հետ բարձունքներ ենք հաղթահարել, առավոտյան մարզական վարժանքներ, մարզական խաղեր, մրցույթներ ենք կազմակերպել, քայլարշավներ, լողի պարպմունքներ, վազք և մարզումներ անհարթ տարածքում, կազմակերպել ենք ռազմամարզական  խաղեր, նախազորակոչային  տարիքի պատանիների հետ ՆԶՊ դասընթացի դաշտային պարապմունքներ , բազմամարտի պարապմունքներ, առաջին բուժօգնություն պարապմունքներ, գետանցում, պարուսուցում:

Նպատակ.

9-ից 12-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի» նպատակն է  նախանական զինվորական պատրաստություն առարկայի  9-րդ, 10-րդ,  11-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական հմտությունների զարգացման և  ապահովման  անհրաժեշտությունը:

Խնդիրները  նպատակը.

 «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած տեսական, գործնական, կիրառական հմտությունների զարգացման գործընթացներն հետևյալն են՝

  • ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում սովորողները ուսանում են ռազմարվեստի պատմություն
  •  մարտավարություն, կրակային, շարային                     
  • հոգեբանական պատրաստություն
  • ռազմական տեղագրություն (գործնական)           
  • համազորային կանոնադրություններ
  •  անվտանգ կենսագործունեություն
  •  առաջին օգնություն
  •  կապ, հեռահաղորդակցություն և այլ դասընթացներ` մասնավորապես զարգացնելով գործնական հմտությունները:

Ակնկալվող արդյունքը.

Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և դաստիարակության ամբողջական գործընթացի կազմակերպումը և իրականացումը: 

Ներկայացնում եմ՝ Ռազմամարզական ճամբարի նախագծի օրինակ

Հունիսի 22-24

Մեկնումը՝ հունիսի 22-ին, ժամը 08։00՝ Մայր դպրոց (Բաբաջանյան փողոց)

  • Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Վերադարձը՝ հունիսի 24-ին, ժամը՝ մինչև 20.00՝ Մայր դպրոց (Բաբաջանյան փողոց

  • Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Ճամբարային օրակարգ

Հունիս 22

  • 8:00՝ մեկնում Երևանից
  • 9:30՝ կանգառ Արենիում նախաճաշ
  • 11:00՝ այցելություն Վայքի զորամաս․ գործունեությունը զոամասում՝ ըստ զորամասի ծրագրի
  • 18:00՝ կայանում ռազմամարզական ճամբարում՝
    • ջոկատների բաժանում
    •  տեղավորում վրաններում
    • տարածքի խնամք
  • 19:30՝ ընթրիք
  • 19:30՝ մարզական խաղեր
  • 20:30-ից՝ խարույկի նախապատրաստություն, օրվա ամփոփում, քննարկումներ, զրույցներ

Հունիսի 23

  • 8:00՝  վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00՝ նախաճաշ
  • 9:30՝ տարածքի աշխատանքներ, գյոլերի ստեղծում Տարոն Հակոբյանի հետ
  • 11:00՝ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների պարապմունք ԱԻՆ աշխատակիցների հետ
  • 12:00՝ քայլարշավ  Եղեգիս գետի հունն ի վեր 
  • 14:00՝ ճաշ
  • 15:00՝ ռազմամարզական պարապմունք
  • 17։00՝ դեպի արատեսյան հյուսիս-արևմտյան բարձունք քայլարշավ
  • 19:00 ընթրիք
  • 19:30 ճամբարային խաղեր
  • 20:30-ից խարույկի նախապատրաստություն, օրվա ամփոփում, քննարկումներ, զրույցներ

Հունիսի 24

  • 8:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00՝ նախաճաշ
  • 10:00՝ վրանների, տեղանքի մաքրում, հանձնում հաջորդ խմբին
  • 12:00՝ Հայրիվանք
  • 13։00-ից՝ լող Սևանում՝ հանրային լողափ Հայրիվանքի կողմից
  • 17:00՝ վերադարձ Երևան

Պատասխանատուներ՝ 

  • Ալինա Թումասյան -մարզական բաղադրիչի պատասխանատու
  • Արման Երանոսյան-ռազմամարզական բաղադրիչի պատասխանատու
  • Վիկտորիա Հակոբյան-կազմակերպիչ

Մասնակիցներ՝

12-րդ դասարան. Ռազմամարզական ճամբար

Ռազմամարզական ճամբար 2022, 5-րդ հերթափոխ

Ռազմամարզական ճամբար 5

Ռազմամարզական ճամբարների հաշվետվություն

Մայիսյան ռազմամարզական ճամբար

Կարծում եմ, որ ռազմամարզական ճամբարների օրակարգում պետք է ներառել  առաջին բուժօգնության ծրագիրը:

Այսօր, երբ երկրում ռազմական դրություն է, կարծում եմ պետք է նախատեսել, որպեսզի բժիշկները  շաբաթվա ընթացքում մի քանի դասընթաց  վարեն ` «Առաջին բուժօգնությունը մարտական իրավիճակներում» խորագրով։ Առաջին հերթին՝

«Պետք է պահպանել սառնասրտությունը և հասկանալ գիտակցության մակարդակը, եթե գիտակից է, համապատասխան գործողություններ կատարել, իսկ եթե չկա գիտակցություն, սիրտ-թոքային վերակենդանացում անել»։

 Ինչպես ներկայացրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկար տարիներ է արդեն կազմակերպվում են ռազմամարզական խաղերը, բայց ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանում անցկացվելիք խաղերին՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակն է՝

նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավաորում

հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում

Խնդիրները՝

  • ավագ տարիքի դպրոցականների ֆիզ. պատրաստության մոնիտորինգի անցկացում,
  • երիտասարդների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության և զանգվածային մարզական աշխատանքերի հետագա բարելավում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:

Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.

  • 1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ (մինչև սեպտեմբերի 25-ը),
  • 2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը),
  • 3-րդ փուլ` ՀՀ մարզերի և Երևանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը),
  • 4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ պաշտպանության նախարարության որևէ զորամասում):

Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ  դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝

  1. ներդպրոցական փուլ՝ բարձր դասարանների աշակերտներ,
  2. տարածաշրջանային  փուլ՝ դպրոցների հավաքական թիմեր,
  3. մարզային փուլ՝ 2-րդ փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմեր,
  4. եզրափակիչ փուլ՝ 3-րդ փուլում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմեր:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

  • նռնակի նետում (Ô-1 ուսումնական),
  • 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4×50 մ),
  • ձգումներ պտտաձողից,              
  • կրոսավազք (1000 մ),
  • հրաձգություն,
  • ինքնաձիգի քանդում-հավաքում

Ռազմամարզական խաղերի առանձին մրցաձևում հաղթող է ճանաչվելու առավել բարձր արդյունք գրանցած մարզիկը, իսկ առաջնության ընդհանուր թիմային հաշվարկը բոլոր փուլերում որոշվելու է առանձին մրցաձևում թիմի 9 անդամների գրանցած միավորների գումարով: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձևերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին: Նշենք նաև, որ եզրափակիչ փուլի ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:

Ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցները՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկները` մրցանակներ և համապատասխան կարգի հավաստագրեր: Բացի դրանից՝ կպարգևատրվեն առանձին մրցաձևերում հաղթող ճանաչված դպրոցականները:

Հավելենք, որ հանրակրթական դպրոցները ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի մասնակցության հայտերը մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան պետք է ներկայացնեն համապատասխանաբար մինչև սեպտեմբերի  20‑ը և հոկտեմբերի 9-ը, իսկ 4-րդ՝ հանրապետական փուլի մասնակցության նախնական հայտերը պետք է ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեն  մինչև հոկտեմբերի 22-ը:

Նախարաությությունը ներկայացրել է ռազմամարզական խաղերի մաանրամասն ծրագիրը:

Աղբյուր՝«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Ծրագիրը հետազոտելուց հետո, համեմատություն անցկացրեցի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի և Նախարաության ծրագրերի միջև, հասկացա, որ երկու կողմն էլ շահագրգռված են նախազորակողային տարիքի պատանիների, զիվորական պատրաստության դասընթացները անցկացնել բարձր մակարդակով: Նպաստել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար պատանիների դաստիարակություն:

                                  Եզրակացություն

Հետազոտական աշխատանքի կատարան ժամանակ եկել եմ հետևյալ եզրահանգման:

Ռազմամարզական դաշտային խաղերը պետքա է ներդրվեն, Հայաստանի ավագ դպրոցների նախնական զինվորական պատրաստության ծրագրի մեջ: Այսօր Հայաստանի բանակը ունի ռազմական, դաշտայի պայմաններում, զինվորական գործին ծանոթ պատանիների, ինչու ոչ նաև աղջիկների կարիքը:

                  Օգտագործված գրականության ցանկ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր mskh.am
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոն
  3. Մանկավարժական լաբորատորիայի բլոգ
  4. Վիկա Հակոբյանի բլոգ