Ավարտվեց  «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց մրցաշարը, որին մասնակցում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Չարենցավանի և Մարտունու ավագ դպրոցների բասկետբոլի հավաքական թիմերը: Մրցաշարը անցավ համառ պայքարում, որտեղ կրթահամալիրի բասկետբոլիստները գրավեցին առաջին տեղը, Չարենցավանի մարզիկները՝ երկրորդ, երրորդ տեղ գրավեց Մարտունու թիմը:

Մեր գործընկեր Մարտունու թիմը մրցաշարին մասնակցելու համար հյուրընկալվել էր Արևմտյան դպրոց-պարտեզի հյուրատանը, նրանք մասնակցեցին միասնական ծառատունկին և «Վահան Ասատրյան» պուրակում տնկեցին իրենց բերած ծառերը: